• Latest news

Մահացու նոր հիվանդությունն ԱՄՆ-ում 5 կյանք է խլել

23 դեկտեմբերի, 2014  15:07

ԱՄՆ-ում լիստերիոզ համաճարակն արդեն 5 մարդու կյանք է խլել։ ԱՄՆ-ի հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնը (CDC) հաղորդում է, որ, ընդհանուր առմամբ, հիվանդությամբ վարակվել է արդեն 28 մարդ, որոնցից 26-ը հոսպիտալացվել է։

Լիստերիոզը Listeria  մանրէների կողմից հարուցված մարդու եւ կենդանիների վարակիչ հիվանդություն է։ Հիվանդության մահացությունը բավականին բարձր է, հատկապես եթե վարակակիրը թույլ իմունիտետ ունի։

Ամերիկացի համաճարակաբաններն արդեն պարզել են, որ սարսափելի վարակի բռնկումը կապված է կարամելով պատված խնձորների հետ. հիվանդների հետ արված հարցումը ցույց է տվել, որ վարակակիրների նվազագույնը 83%-ը կերել է այդպիսի խնձորներ։ Սակայն մնում է պարզել՝ որ ընկերությունների այդպիսի խնձորների արտադրանքին է հասել լիստերիոզի համակցված հարուցիչը՝ Listeria monocytogenes-ը։

ԱՄՆ-ի հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի մասնագետները խնձորներից կամ ցանկացած կարամելային արտադրանքներից հրաժարվելու կոչ դեռ չեն անում՝ պնդելով, որ ակտիվ հետազոտություն է իրականացվում, եւ շուտով պարզ կդառնա, թե հատկապես որ ընկերությունն է մեղավոր կատարվածի համար։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել