• Latest news

Երեխաներին կրծքով կերակրելը շատ օգտակար է նրանց համար. ցուցահանդես Երեւանում

23 դեկտեմբերի, 2014  16:23

Երեւանում այսօր, դեկտեմբերի 23–ին, բացվել է «Ես սիրում եմ մայրիկիս կաթիկը» խորագրով առաջին ցուցահամդեսը։

Ինչպես հայտնել են ցուցահանդեսի կազմակերպիչները, Հայաստանում 2010 թ. տվյալներով առնվազն 4 ամիս բացառապես կրծքի կաթով կերակրվող երեխաների թիվը մոտ 35% է կազմել։ Ի դեպ, կրծքով սնուցումը ամեն մի երեխայի իրավունքն է, որն ամրագրված է երեխաների իրավունքների կոնվենցիայի 24-րդ հոդվածում։

 Հայաստանում, սակայն, 6 ամիս երեխային միայն մայրական կաթով կերակրելու ցուցանիշը ցածր է։ Ապագա մայրիկներն ու արդեն մայրիկները պետք է հաշվի առնեն այն, որ երեխաներին կրծքով կերակրելը բազում առավելություններ ունի։

Ցուցահանդեսի կազմակերպիչների խոսքով մայրիկները հնարավորություն կունենան 40 լուսանկարը դիտելու նաեւ համացանցով։ Լուսանկարների հեղինակները նույնպես մայրիկներ են։ Հեղինակներ Իննա Մխիթարյանը, Եվգենիա Էվոյանը, Արեւ Գրիգորյանն ու Անի Կիրակոսյանն իրենց փոքրիկներին նույնպես կրծքով են կերակրում։

Ցուցահանդեսի կազմակերպիչներն են՝ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը, Մայրիկների ակումբ հաղորդումը եւ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է