• Latest news

«Արփիմեդ» դեղագործական ընկերությունը GMP հավաստագրում է ստացել (ֆոտո)

23 դեկտեմբերի, 2014  17:39

«Արփիմեդ» դեղագործական ընկերությունն այսօր՝ դեկտերբերի 23-ին Եվրոպական GMP (Պատշաճ արտադրական գործունեության) հավաստագրում է ստացել:

Հայաստանում այս պահին դեղամիջոցներ արտադրող 18 կազմակերպություն է գործում, եւ «Արփիմեդը» երկրորդն է, ով նման հավաստագրում է ստանում. առաջինը «Լիկվոր» կազմակերպությունն էր, որը մեկ տարի առաջ ստացավ իր GMP հավաստագիրը, իսկ այս տարվա նոյեմբերին վերահաստատեց այն:

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը երկու կազմակերպությունների տնօրենների եւ լրագրողների հետ միասին շրջել է «Արփիմեդի» արտադրամասում եւ ծանոթացել է դեղամիջոցների արտադրության գործընթացին: Լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ GMP հավաստագիրը ոչ միայն վկայում է այն ստացած կազմակերպության արտադրանքի բարձր որակի մասին, այլեւ այդ արտադրանքը այլ երկրներ արտահանելու եւ շուկան ընդլայնելու նոր հնարավորություններ է ընձեռում:

Ընկերության տնօրեն Վաչագան Ղազարյանը լրագրողներին ասել է, որ այս պահին «Արփիմեդի» արտադրանքի 45%-ն արտահանվում է, իսկ 55%-ը տեղական շուկայում է վաճառվում: Հնարավոր է, որ մոտ ապագայում էլ ավելի մեծ ծավալով դեղամիջոցներ հնարավոր լինի արտահանել:

Կազմակերպությունը, տնօրենի խոսքով, 164 անուն դեղամիջոց է արտադրում, որից 52-ը արտահանվում են Ուկարինա, Բելառուս, Վրաստան, Ղրզստան, Ղազախստան (Ղազախստանում աչքի քսուքների 100%-ը, ի դեպ, հայկական արտադրության են), Ուզբեկստան եւ Թուրքմենստան: Այժմ նաեւ սկսել են իրենց դեղամիջոցները Արաբական Էմիրատներ արտահանել:

«Կարծում ենք, որ Միջին Արեւելքը մեր ապագա շուկան է, որի շուրջ մենք պետք է կորդինացնենք մեր աշխատանքը», - նշել է, ավելացնելով, որ մեծ հույսեր կան նաեւ կապված ուկրաինական շուկայի հետ:

«Լիկվոր» դեղագործական ընկերության գլխավոր տնօրեն Սերգեյ Մաթեւոսյանն իր հերթին նշել է, որ նախորդ տարի ստացած GMP հավաստագիրը կազմակերպությանը թույլ է տվել 10-15 տոկոսով մեծացնել իր արտահանման ծավալները եւ նոր շուկաներ գրավել, որոնց թվում են նաեւ Վիետնամը եւ Յեմենը: «Լիկվոր»-ի արտադրանքի 70%-ն այժմ արտահանվում է, իսկ 30%-ը տեղական շուկայում է վաճառվում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել