• Latest news

ԵՏՄ անդամակցությունը դեղամիջոցների թանկացման պատճառ չի՞ դառնա

23 դեկտեմբերի, 2014  20:01

ԵՏՄ անդամակցությունը դեղամիջոցների թանկացման պատճառ չի դառնա: Այդ մասին NEWS.am Medicine-ի թղթակցին «Արփիմեդ» դեղագործական ընկերության տնօրեն Վաչագան Ղազարյանն է ասել:

Հիշեցնենք, որ մտավախություն կա, որ Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) միանալուց հետո դեղարտադրողները եւ ներմուծողները մի շարք խնդիրների առաջ են կանգնելու, քանի որ ԵՏՄ երկրներում չեն գործում Հայաստանում ընդունված GMP ստանդարտները, իսկ այլ երկրներից ներմուծվող հումքը կարող է բարձր մաքսատուրքերի պատճառով թանկանալ եւ բարձրացնել դեղամիջոցների ինքնարժեքը:

Վաչագան Ղազարյանի խոսքով, Հայաստանում գործող թե «Արփիմեդը» եւ թե «Լիկվորը» իրենց հումքը ոչ թե ԵՏՄ երկրներից են ներմուծում, այլ այնպիսի երկրներից, որտեղ GMP ստանդարտներն են գործում, մասնավորապես, Իտալիայից, Իսպանիայից, Գերմանիայից եւ այլ եվրոպական երկրներից: «Արփիմեդը» Հնդկաստանից միայն փաթեթավորման նյութեր է բերվում, քանի որ դրանք մատչելի են եւ որակի վրա չեն ազդում՝ դա ընդամենը երկրորդային փաթեթավորում է:

Ներմուծման երկրները, Վաչագան Ղազարյանի խոսքով, չեն փոխվելու նույնիսկ ԵՏՄ միանալուց հետո, քանի որ ըստ GMP ստանդարտների՝ հումքը պետք է բերվի միայն այնպիսի երկրներից, որտեղ գործում են նույն ստանդարտները:

Դեղամիջոցների գներն էլ, նրա խոսքով, չեն բարձրանալու:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է