• Latest news

Ծխող երեխայի մասին տեսանյութը զայրույթ է առաջացրել առողջապահության ոլորտի ներկայացուցիչների շրջանում

23 դեկտեմբերի, 2014  20:50

Օրերս համացանցում լայն տարածում ստացած ծխող երեխայի մասին տեսանյութը մեծ զայրույթ է առաջացրել առողջապահության ոլորտի ներկայացուցիչների շրջանում, հայտնում է Հայաստանի առողջապահության նախարարությունը։

Նախարարությունը, որպես բնագավառի պետական կառավարման լիազոր մարմին, դատապարտում է ծնողների, հարազատների կողմից երեխային ծխել սովորեցնելու ցանկացած փորձ, ինչը հղի է ոչ միայն առողջությանը վնաս հասցնելու լուրջ սպառնալիքով, այլեւ նպաստում է անձի վաղ տարիքից վնասակար սովորությունների ձեւավորմանը:

«Մենք կոչ ենք անում հարգել երեխայի առողջության պահպանման իրավունքը` նկատի ունենալով, որ նման վարքագիծը, ՀՀ Ընտանեկան օրենսգրքի համաձայն, կարող է հանգեցնել ծնողական իրավունքներից զրկմանը կամ դրանց սահմանափակմանը», – ասվում է հայտարարության մեջ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել