• Latest news

Մարդու երկարակեցությունը հնարավոր է կանխագուշակել միտոքոնդրիալ ԴՆԹ-ի քանակով

30 դեկտեմբերի, 2014  23:42

Մարդու առողջական վիճակի մասին կարելի է դատել միտոքոնդրիալ ԴՆԹ-ի քանակով: Ջոնս Հոպկինսի համալսարանի հետազոտողները պնդում են, որ դրանցով կարելի է նույնիսկ մարդու կյանքի տեւողությունը կանխագուշակել:

Բանն այն է, որ միտոքոնդրիաները, ի տարբերություն բջջային կառուցվածքների, ունեն սեփական ԴՆԹ (միտոքոնդրիալ ԴՆԹ կամ էլ մտԴՆԹ): Մի քանի ոչ մեծ քրոմոսոմներ 37 գեն են կոդավորում, որոնք անհրաժեշտ են միտոքոնդրիայի գործառության համար:

Նախորդ հետազոտությունների ժամանակ գիտնականները հայտնաբերել են, որ տարեց մարդկանց մոտ հիվանդանալու հաճախականությունը եւ մկանային ուժի նվազումը կապ ունեն միտոքոնդրիալ ԴՆԹ-ի քանակի հետ:

Հիվանդանալու հաճախականությունը, թուլությունը, էներգիայի անկումը, ակիտվության եւ քաշի մակարդակի նվազումը ծերության հիմնական նշաններն են, եւ դրանք բոլորը գիտնականների կարծիքով կապված են մտԴՆԹ-ի քանակի հետ. ինչքան դրանք քիչ են, այնքան մարդը թույլ է:

Մասնագետները վերլուծել են 1980-ականների վերջերին  սկսված եւ 10-20 տարի տեւած երկու մեծ կլինիկական հետազոտությունների ընթացքում հավաքված  արյան նմուշների մտԴՆԹ-ի քանակը: Հետազոտության ընթացքում գիտնականները նկատել են, որ հետազոտության հաճախ հիվանդացող մասնակիցների մտԴՆԹ-ն մոտ 9%-ով քիչ է, քան ամուր առողջություն ունեցող կամավորներինը:

Այնուհետեւ գիտնականները մասնակիցներին խմբավորել են ըստ  մտԴՆԹ-ի քանակի: 31%-ով մտԴՆԹ-ի քիչ քանակ ունեցող մարդիկ հաճախ են թույլ եւ անառողջ եղել՝ համեմատած ավելի մեծ քանակությամբ մտԴՆԹ ունեցող մարդկանց հետ:

Հետազոտողները նաեւ վերլուծել են, թե որ տարիքում են մահացել կամավորները: Հետազոտություններից մեկի ընթացքում ավելի մեծ քանակությամբ մտԴՆԹ ունեցող մարդիկ 2,1 տարով երկար են ապրել, քան նրանք, ում մտԴՆԹ-ն քիչ է եղել: Այս դեպքում, մտԴՆԹ-ի ցածր քանակ ունեցող մարդիկ 47%-ով ավելի հաճախ են մահացել, քան ավելի մեծ քանակությամբ մտԴՆԹ ունեցող մասնակիցները:

Գիտնականները նաեւ հայտնաբերել են, որ կանանց մոտ միջինում մտԴՆԹ-ն 21%-ով ավելի շատ է եղել, քան տղամարդկանց մոտ: Սա կարող է մասամբ բացատրել այն, թե ինչու են կանայք 2-4 տարով երկար ապրում տղամարդկանցից: Բացի դրանից, ծերացման գործընթացում (10 տարի) մտԴՆԹ-ի քանակը նվազել է մոտ 2,5%.-ով:

Հետազոտողները հույս ունեն, որ մտԴՆԹ- թեստերը կօգնեն առողջությանը սպառնող վտանգը  հայտնաբերել  հիվանդության առաջին ախտանշանների հայտնվելուց մոտ 10-15 տարի շուտ: Նման դեպքում բժիշկները կարող են ժամանակին կանխարգելում սկսել եւ ոչ միայն երկարացնել մարդկանց կյանքի տեւողությունը, այլեւ բարելավել կյանքի որակը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել