• Latest news

Ամերիկացի գիտնականները ճառագայթումից պաշտպանվելու համար դեղամիջոց են ստեղծել

28 հունվարի, 2015  11:32

Ամերիկացի հետազոտողները դեղամիջոց են մշակել, որը կարողանում է հաղթահարել ճառագայթային հիվանդությունը նույնիսկ այն ժամանակ, երբ բուժումն սկսվել է ռադիացիոն ճառագայթում կատարելուց երեք օր անց: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Chemistry & Biology ամսագրում:

Թենեսի նահանգի համալսարանին կից առողջության գիտական կենտրոնի գիտնականներն իրենց նախորդ հետազոտություններում պարզել են, որ լիզոֆոսֆատիդաթթուն (LPA) ակտիվացնում է LPA2 ռեցեպտորը, որն էլ թուլացնում է ոսկրածուծի եւ մարսողական համակարգի՝ օրգանիզմի առավել խոցելի համակարգերի վրա ռադիացիոն ճառագայթման ազդեցությունը:

Սակայն դեղամիջոցը բավարար չափով արդյունավետ չի եղել: Այդ ժամանակ օգտագործելով համակարգչային մոդելավորում՝ հետազոտողներն ուսումնասիրել եւ փոփոխել են դեղամիջոցի ակտիվ բաղադրիչների մոլեկուլային կառուցվածքը՝ արդյունքում ստեղծելով ավելի արդյունավետ դեղամիջոց, որը նրանք DBIBB են անվանել:

Դեղամիջոցը հաջողությամբ փորձարկվել է սուր ճառագայթային համախտանիշի ախտանշաններով լաբորատոր մկների վրա: Կրծողներին 15,7 գրեյ գերուժեղ ճառագայթման են ենթարկել (մարդու համար մահացու է 3-4 գրեյ չափաբաժինը): Բուժում չստանալով՝ 14 կրծողներից 12-ը սատկել է: Մկների մյուս խմբի դեպքում ճառագայթման ենթարկելուց հետո 26 ժամվա ընթացքում օգտագործել են DBIBB փորձնական դեղամիջոցը, որի արդյունքում երկու շաբաթ անց 14 մկներից 13-ը ողջ է մնացել: Այնուհետեւ 8,5 գրեյի ճառագայթում ստանալուց 72 ժամ հետո կրծողներին դեղամիջոցն են տվել: 12 ամիս անց բուժման չենթարկված 15 մկներից 12-ը սատկել է, սակայն դեղամիջոցն ընդունած 15 կրծողներից 14-ը ողջ է մնացել:

Հիմա գիտնականները նախատեսում են շարունակել DBIBB-ի ուսումնասիրությունը: Ապագայում այս դեղամիջոցը կարող է ոչ միայն սուր ճառագայթային համախտանիշը բուժել, այլեւ քաղցկեղով հիվանդներին պաշտպանել ճառագայթային թերապիայի կողմնակի, իսկ տիեզերագնացներին՝ տիեզերական ճառագայթների ազդեցություններից:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել