• Latest news

Հնարավո՞ր է խուսափել քաղցկեղային հիվանդություններից՝ «քաղցկեղի» գեների առկայության դեպքում

15 փետրվարի, 2015  20:14

Մարդու մոտ «քաղցկեղային» գեների առկայությունը դեռեւս չի նշանակում, որ նրա մոտ անպայման քաղցկեղ կարող է առաջանալ: Բժիշկ Հովհաննես Վարդեւանյանի խոսքով, ի վերջո, քաղցկեղային հիվանդությունները «բազմագործոն են», եւ դրանց առաջացման իրական պատճառները ոչ ոքի հայտնի չեն:

Իհարկե, գենետիկ հակվածության առկայության դեպքում քաղցկեղային հիվանդությունների զարգացման վտանգը 80%-ով աճում է, բայց դա, ամեն դեպքում, չի նշանակում, որ անհնար է դրանցից խուսափել: Պարզապես նման գեներ ունեցող մարդիկ պետք է ավելի ուշադիր լինեն իրենց առողջության, կենսակերպի հանդեպ:

Անպայման հարկավոր է հիշել, որ ծխախոտն ու ալկոհոլը, թուլացնելով դիմադրողականությունը, նպաստում են քաղցկեղային հիվանդությունների զարգացմանը, քանի որ այդ գործոնների ազդեցությամբ եւ թույլ դիմադրողականության առկայությամբ քաղցկեղային բջիջներն ավելի արագ են բազմանում եւ զարգանում: Նաեւ կարծիք կա, որ ճարպակալումն ու քաղցկեղածին նյութեր պարունակող սնունդը նպաստում են քաղցկեղային հիվանդությունների առաջացմանը:

Հովհաննես Վարդեւանյանի խոսքով, առաջին հերթին, հարկավոր է հրաժարվել ծխելուց եւ սկսել ճիշտ սնվել՝ սննդակարգում ներառելով կարմիր խաղող, լոլիկ, սոխ, սխտոր եւ վիտամիններով ու հակաօքսիդանտներով հարուստ այլ մթերքներ:

Ցանկալի է նաեւ ժամանակ առ ժամանակ հետազոտվել, ինչը հնարավորություն կընձեռի հիվանդությունը բացահայտել վաղ շրջանում եւ ավելի արդյունավետ բուժել այն: Մասնավորապես, 40 տարեկանն անց կանայք, անկախ «քաղցկեղային» գեների առկայությունից, պետք է ամեն տարի մամոգրաֆիայի այցելեն, որը թույլ կտա հայտնաբերել նույնիսկ 3 մմ-անոց ուռուցքը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել