• Latest news

Ալկոհոլը կարող է ամրացնել ձեր իմունային համակարգը՝ նոր հետազոտություն

14 հունվարի, 2014  22:27

Զարմանալի է, բայց ալկոհոլի չափավոր օգտագործումը կարող է ամրապնդել ձեր իմունային համակարգը, համաձայն կենդանիների վրա կատարված հետազոտության, որի արդյունքները հրապարակվել են Vaccine ամսագրում:

Չնայած հետազոտությունը իրականցվել է ռեզուս-մակակ կապիկների վրա, եզրակացությունները կարող են կիրառելի լինել մարդկանց համար, քանի որ մարդկանց եւ ռեզուս-մամակների  իմունային համակարգերը նման են,  ասում են հետազոտության հեղինակները: Նրանք  հետեւել են  12 ռեզուս-մակակ կապիկների, որոնց սովորեցրել էին ալկոհոլ օգտագործել:  Դրանից հետո բոլոր կապիկներին պատվաստել են ծաղկախտի դեմ եւ բաժանել են երկու խմբի՝ դրանցից մեկը ալկոհոլ է օգտագործել, իսկ մյուսը  շաքարաջուր:  Ինչպես եւ մարդիկ, որոշ կապիկներ նույնպես հնարավորության դեպքում մի քիչ ավել են խմել : Յոթ ամիս անց կապիկները ստացել են երկրորդ պատվաստումը եւ  եւս յոթ ամիս անց՝ երրորդ պատվաստումը, տեղեկացնում է Fox News-ը։

Երբ նրանց առաջին անգամ պատվաստել են, բոլոր կապիկների մոտ նույն հակազդեցությունն է եղել պատվաստանյութի հանդեպ:  Բայց երկրորդ պատվաստման հակազդեցությունը տարբեր է եղել: Խմող կապիկների մոտ (արյան մեջ ալկոհոլի միջին խտությունը 0.08%) նվազել է պատվաստման հանդեպ հակազդեցությունը, ի տարբերություն բացարձակ չխմող կապիկների: Բայց ի զարմանս՝ չափավոր խմող կապիկները (արյան մեջ ալկոհոլի միջին խտությունը 0,02 - 0,04%) ուժեղ հակազդեցություն են ունեցել, ի տարբերություն  ստուգիչ խմբի:  Հավանաբար մի քանի կում ալկոհոլն օգնել է ամրացնել  իմունային համակարգը:

Իսկ ին՞չ է դա նշանակում մարդկանց համար:  Չնայած գիտնականները խորհուրդ չեն տալիս հարբեցոցությամբ զբաղվել իմունային համակարգի ամրապնդման համար, այնուամենայնիվ, նրանք ընդգծում են, որ մեկ գավաթ գինին շաբաթը մի քանի անգամ  կարող է ամրապնդել ձեր առողջությունը:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել