• Latest news

Քահանան պնդում է, որ բուժվել է քաղցկեղից շնորհիվ աստծո հանդեպ հավատի

20 փետրվարի, 2015  21:30

Իր կյանքի գրեթե կեսը քահանա Սքոթ Էրդմանը պայքարել է քաղկցկեղի դեմ: Այժմ ուղեղի 6 ուռուցքն ու բազմաթիվ այլ ուռուցքներ հետեւում են մնացել, եւ տղամարդը պնդում է, որ հաղթել է քաղցկեղը շնորհիվ աստծո հանդեպ հավատի:

1991 թվականին Սքոթի մոտ ուժեղ գլխացավեր են սկսվել, եւ ՄՌՏ հետազոտությունը գլխուղեղի 3 ուռուցք է արձանագրել, որոնցից ամենամեծը՝ նարնջի չափ: Բոլոր ուռուցքներն էլ գտնվում էին շատ զգայուն տեղերում, եւ վիրահատել դրանք անհնար էր, այնպես որ մնում էր միայն ճառագայթային թերապիան, որի դեպքում, սակայն, մելանոմայով տառապող հիվանդի կյանքի տեւողությունը չի գերազանցում մեկ տարին: Քանի որ նմանատիպ բուժման դեպքում վնասվում են նաեւ ուղեղի առողջ բջիջները, եթե հիվանդին հաջողվի կենդանի մնալ, նրան սպառնում են կոգնիտիվ խանգարումներ եւ հիշողության թուլացում:

Այդ ժամանակ քահանան ծանոթացել է նեյրովիրաբույժ Քեյթ Բլեյքի հետ Քալիֆորնիայի համալսարանից: Բժիշկն առաջարկել է փորձել վիրահատել ուռուցքները, իսկ այնուհետեւ օգտագործել է ստերեոտաքսիկ ճառագայթային թերապիան՝ ճառագայթման ենթարկելով ուռուցքները միայն, այլ ոչ ամբողջ ուղեղը: Բժիշկը, ճիշտ է, գիտեր, որ մեկ կամ երկու տարուց քաղկցեղը նորից կառաջանա, բայց այդ կերպ գոնե չէին լինի բոլոր այն կողմնակի ազդեցությունները, որոնք ի հայտ կգային սովորական ճառագայթային թերապիայի դեպքում:

Վիրահատությունը հաջող է անցել, բայց դրանից հետո Սքոթի մոտ ջղաձգումներ են սկսվել: Ընդ որում՝ ոչ մի դեղամիջոց ի զորու չէր նրան օգնել: Իսկ երկու տարի անց նրա մոտ կրկին ուռուցք են հայտնաբերել, որը նորից հեռացրել են: Իսկ 1994 թվականին բժիշկները հեռացրել են նրա ձախ երիկամը, փայծաղը, ենթաստամոքսային գեղձի մի մասը եւ որոշ ավիշներ, որոնք նույնպես ախտահարվել էին քացկցկեղով:

Բժիշկ Բլեքը, որն այդ ժամանակ այլ կլինիկա էր տեղափոխվել, շարունակեց հետեւել հիվանդին, եւ 2008 թվականին կրկին հայտնաբերեց երկու փոքր ուռուցք՝ վիրահատելով քահանային:

Բժշկի խոսքով՝ քահանան այն եզակի մարդկանցից է, ում, նախնական ախտորոշմամբ, մնացել էր մաքսիմում մեկ տարի ապրել, սակայն այդ պահից անցել է քսան տարի, իսկ հոգեւորականը ոչ միայն ապրում է, այլ նաեւ ամբողջությամբ բուժվել է:

Ինքը քահանան, իհարկե, շատ շնորհակալ է իր բուժող բժշկին, որին համարում է լավագույնը աշխարհում, սակայն, նրա խոսքով, իր բուժումն աստծո օգնության հետեւանք է:

«Ես ողջ եմ աստծո շնորհիվ, ես համոզված եմ դրանում», - ասում է Սքոթը:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել