• Latest news

ԱՄՆ-ում ծնվել է աղջիկների երկրում առաջին հնգյակը (ֆոտո)

15 ապրիլի, 2015  21:57

Առաջին անգամ վերջին 50 տարիների ընթացքում լույս աշխարհ է եկել աղջիկների հնգյակ: Ադամ ու Դանիել Բասբիի ընտանիքում ծնվել է միանգամից 5 աղջիկ: Սա առաջին դեպքն է ԱՄՆ պատմության մեջ, իսկ 5 երկվորյակ ամբողջ աշխարհում լույս աշխարհ չի եկել 1969 թվականից:

Բոլոր փոքրիկներին երկակի անուններ են տվել՝ Օլիվիա Մերի, Ավա Լեյն, Հեյզել Գրեյս, Պարկեր Քեյթ, Ռայլի Փեյջ: Զույգն արդեն ավագ դուստր ունի՝ 4-ամյա Բլեյքը: Այն անհամբերությամբ սպասում էր քույրիկների լույս աշխարհ գալուն և պատրաստ է օգնել մայրիկին խնամել նրանց:

Քանի որ զույգը բնական բեղմնավորման հետ կապված խնդիրներ ուներ, երկու հղիություններն էլ ներարգանդային բեղմնավորման պրոցեդուրայի արդյունք են հանդիսանում: Ի զարմանս բժիշկների՝ բոլոր 5 էմբրիոնները կենդանի մնացին և բարեհաջող զարգացան հետագայում, ինչը բավականին հազվադեպ երևույթ է: Աղջիկները լույս աշխարհ են եկել հղիության 28-րդ շաբաթում կեսարյան հատման արդյունքում, ընդամենը չորս րոպեի ընթացքում:

Երկու փոքրիկ գրեթե չեն տարբերվում միմյանցից, իսկ քույրերը արդեն իսկ տարբերվում են և արտաքնապես, և բնավորությամբ: Ծնվելուց անմիջապես հետո տեղափոխել են ինտենսիվ թերապիայի բաժանմունք, քանի որ փոքրիկները դեռ պետք է սովորեն ինքնուրույն շնչել:

Ամեն տարի աշխարհում ծնվում է մոտ 150 հնգյակ: Որպես կանոն, դրանց բեղմնավորումը ԱՄԲ-ի արդյունք է հանդիսանում: Այս երկվորյակները տարբեր սեռերի են և նման չեն միմյանց: Իսկ ահա հնգյակի բնական ճանապարհով բեղմնավորման հավանականությունը կազմում է 1/48 մլն: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է