• Latest news

Գոյություն ունեն արդյո՞ք կրծքագեղձի քաղցկեղի սքրինինգի մեթոդներ

16 ապրիլի, 2015  15:36

Որոշ անալիզների միջոցով, որոնք ուղղված են պապիլոմավիրուսի բացահայտմանը, կարելի է պարզել, արյդոք կինը արգանդի վզիկի քաղցկեղի զարգացման հավանականություն ունի թե ոչ:

Ինչպես նշեց ՀՀ ԱՆ մայրական եւ վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը, այդպիսի մեթոդներ այսօր, ցավոք սրտի, գոյություն չունեն: Նախաքաղցկեղային իրավիճակը նախօրոք կանխատեսել հնարավոր չէ, սակայն ժամանակակից բժշկությունը հնարավորություն է տալիս ախտորոշել քաղցկեղը դրա զարգացման վաղ փուլում, երբե ուռուցքը դեռ շատ փոքր է՝ 2-3 մմ: Այդպիսի ուռուցք ունեցող կնոջը բուժել շատ ավելի հեշտ է, քան այն հիվանդին, որի մոտ 2, 3 կամ 4-րդ աստիճանի քաղցկեղ է ախտորոշվել:

Կարելի է արդյո՞ք ապահովագրվել քաղցկեղից

Գայանե Ավագյանի խոսքով՝ շատ կարևոր է առողջ կյանքով ապրել և ոչ միայն չծխել, այլ նաև խուսափել պասիվ ծխելուց, քանի որ ծխախոտի ծխի մեջ պարունակվող նյութերը քաղցկեղի որոշ տեսակների զարգացման անմիջական պատճառն են:

Բացի այդ՝ պետք չէ սպասել քաղցկեղի ախտանիշների դրսևորմանը, պետք է ժամանակ առ ժամանակ կանխարգելիչ հետազոտություններ անցնել, ընդ որում՝ դա վերաբերվում է ոչ միայն կրծքագեղձի, այլ նաև արգանդի վզիկի քաղցկեղին: Գայանե Ավագյանը հիշեցրեց, որ այս տարվանից Հայաստանում գործում է այս տեսակի քաղցկեղի (և սիրտ-անոթային հիվանդությունների) սքրինինգի ծրագիր, որի շրջանակներում 30-անց կանայք կարող են անվճար պապ-թեստ անցնել

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել