• Latest news

Գիտնականները ձվարանների քաղցկեղի ախտորոշման առավել ճշգրիտ թեստ են ստեղծել

5 մայիսի, 2015  19:46

Լոնդոնի համալսարանական քոլեջի գիտնականները մշակել են ձվարանների քաղցկեղի ախտորոշման նոր, առավել ճշգրիտ թեստ: Այդ թեստի շնորհիվ կարելի է հետազոտել երկու անգամ ավելի շատ կին՝ ժամանակակից բժշկության այլ թեստերի համեմատ: 

Գիտնականների կողմից մշակված նոր տեխնոլոգիան չափում է CA125 սպիտակուցի մակարդակն արյան մեջ: Նշենք, որ այս սպիտակուցի պարունակության մակարդակն անմիջականորեն կապված է քաղցկեղի այս տեսակի հետ: Այնուհետեւ օգտագործվում է ստացած տվյալների վերծանման համար նախատեսված համակարգչային ծրագիրը, որը կանխատեսում է քաղցկեղի զարգացման հավանականությունը տարբեր գործոնների հիման վրա՝ ներառյալ տարիքը, սպիտակուցի սկզբնական մակարդակը եւ դրա փոփոխությունները ժամանակի ընթացքում:

Նոր այս մեթոդի միջոցով ձվարանների քաղցկեղի ախտորոշման ծրագրի շրջանակներում հիվանդությունը ճշգրիտ ախտորոշվել է կանանց 86 տոկոսի մոտ: Ընդ որում՝ մնացած մի քանի մեթոդների միջոցով արված ախտորոշումը ճիշտ էր դեպքերի միայն 41-48 տոկոսում: Այդ պատճառով, հավանական է, որ, շնորհիվ այս նոր մեթոդի, աշխարհի շատ երկրներում մի քանի տարի անց կմեկնարկի լայնամասշտաբ կանխարգելման ծրագիր: Մինչեւ վերջրես դա հնարավոր չէր, քանի որ ձվարանների քաղցկեղի սքրինինգի եւ ախտորոշման մեթոդներ պարզապես գոյություն չունեին:

Ձվարանների քաղցկեղը կանանց շրջանում մահվան դեպքերի ցուցանիշով հինգերորդն է, այս հիվանդությամբ տառապող կանանց 5 տոկոսն ախտորոշումից հետո 5 տարուց պակաս է ապրում: Հավանաբար, դա կապված է այն հանգամանքի հետ, որ ձվարանների քաղցկեղը հիմնականում շատ ուշ է ախտորոշվում:

Ձվարանների քաղցկեղը մի շարք ախտանիշներով է բնութագրվում՝ ներառյալ մեջքի հատվածի ցավերն ու  աղեստամոքսային համակարգի խնդիրները: Եթե այս ցավերը շատ երկար չեն անցնում, իսկ կնոջ մոտ նաեւ անբացատրելի հոգնածություն ու քաշի կորուստ է ի հայտ գալիս, պետք է անհապաղ դիմել բժշկի:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել