• Latest news

ՄԻԱՎ-ը նպաստում է աչքի հիվանդությունների զարգացմանը

6 մայիսի, 2015  13:06

ՄԻԱՎ-ով ապրող մարդիկ շատ ավելի հաճախ են բախվում աչքի հիվանդությունների հետ՝ ներառյալ տարիքային մակուլյար դեգեներացիան: Այս եզրակացության են եկել Նյու Յորքի  Icahn School of Medicine-իւ գիտնականները:

Նրանց հետազոտությունը ցույց է տալիս, որ ՄԻԱՎ-վարակակիրները թուլացած իմունային համակարգ ունեն, որը նման է տարեց մարդկանց իմունային համակարգին, ընդ որում՝ իմունիտետը թուլանում է նույնիսկ հակառետրովիրուսային թերապիայի դեպքում: Իսկ հյուծված իմունային համակարգը մարդկանց ավելի զգայուն է դարձնում այս կամ այն հիվանդության նկատմամբ:

Հետազոտության հեղինակ բժիշկ Դագլաս Ջեբսը նշում է, որ այսօր ՄԻԱՎ/ՁԻԱՀ ունեցող մարդիկ շատ ավելի երկար են ապրում՝ շնորհիվ նոր դեղամիջոցների: Եվ ամեն դեպքում նրանք տառապում են սիրտ-անոթային հիվանդություններով, քաղցկեղներով, դիաբետով, ոսկորների խնդիրներով:

Նոր հետազոտության շրջանակներում Ջեբսին հաջողվեց ցույց տալ, որ ՄԻԱՎ վարակակիրները ավելի հաճախ են բախվում տարիքային մակուլյար դեգեներացիային: Այս հիվանդությունն ախտահարում է ցանցաթաղանթի՝ մակուլա կոչվող մասը, որը պատասխանատու է տեսողության սրության համար: Հիվանդությունը կարող է հանգեցնել կուրության:

Հետազոտությանը մասնակցել է 13-73 տարեկան 1869 հիվանդ: Պարզվեց, որ ՄԻԱՎ-ի պատճառով 45 տարեկան մարդկանց իմունային համակարգն այնքան էր հյուծվում, որ չէր տարբերվում 75 տարեկան մարդկանց իմունային համակարգից: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել