Երբ անգլիացի ՖԻնթան Մորլեյ-Սմիթը ընդամենը երեք ամսական էր, բժիշկները նրա մոտ ախտորոշեցին քաղցկեղի հազվադեպ մի տեսակ՝ ռետինոբլաստոմա՝ հայտնաբերելով երեխայի աչքերի մեջ աճող երեք մեծ ուռուցք: Կյանքի առաջին 6 տարիների ընթացքում տղան բազմաթիվ վիրահատությունների է ենթարկվել՝ հիվանդությունը հաղթահարելու համար, սակայն ուռուցքը շարունակում էր աճել:
Երբ երեխան չորս տարեկան էր, բժիշկները առաջին անգամ բարձրաձայնեցին նրա աչքերից մեկի հեռացման անհրաժեշտության մասին: Ծնողները ստիպված համաձայնվեցին, քանի որ գիտեին, որ երեխան կպահպանի երկրորդ աչքը եւ, հետեւաբար, տեսողությունը: Սակայն 2013-ի օգոստոսին երեխայի ծնողները բժիշկների հետ մի խոսակցություն ունեցան, որից ամենաշատն էին վախենում:
Բժիշկները հայտարարեցին, որ ստիպված են հեռացնել նաեւ երեխայի երկրորդ աչքը, քանի որ դա է ռետինոբլաստոմայի դեմ պայքարելու ամենաիրական միջոցը: Շուտով վիրահատություն իրականացվեց: Չնայած իր հետ կատարվածին՝ տղան չի հուսահատվում եւ չի թողնում, որ կուրությունը փչացնի նրա կյանքը:
Ֆինթանը ֆուտբոլ է խաղում, զբաղվում մարտարվեստներով, սովորում է երգել եւ դաշնամուր նվագել:
«Ես ոչ մի ծնողի չեմ ցանկանա անցնել այս ամենի միջով, - պատմում է 38-ամյա Ֆիոնա Մորլեյ Սմիթը, - դա իմ կյանքի ամենասարսափելի որոշումն էր, քանի որ ես գիտեի, որ վիրահատությունից հետո նա երբեք չի կարողանա տեսնել: Սակայն չհեռացնել նրա աչքերը շատ վտանգավոր էր: Եթե մենք չտայինք մեր համաձայնությունը, որդիս, ամենայն հավանականությամբ, կմահանար»:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր