• Latest news

Ճապոնիայում մշակել են արյան մեկ կաթիլով քաղցկեղ ախտորոշելու միջոց

17 հունիսի, 2015  23:49

Ճապոնիայում մշակվել է վաղ փուլում քաղցկեղի ախտորոշման նոր միջոց: Դրա շնորհիվ կարելի 3 րոպեի ընթացքում որոշել քաղցկեղային բջիջների առկայությունն օրգանիզմում արյան ընդամենը մեկ կաթիլի միջոցով:

Ինչպես հայտնում է «Կոբե Սիմբուն» ճապոնական թերթը, նոր այս մեթոդի մշակման աշխատանքները տարվում էին 2013 թվականից:

Հատուկ մետաղյա մակերեսի վրա տեղադրվում է մարդու արյան նմուշը, որն այնուհետեւ մշակում են ուլտրամանուշակագույն ճառագայթներով: Քանի որ այդ մակերեսը պատրաստված է հատուկ նյութից, քաղցկեղով հիվանդների արյունային բջիջները սկում են լույս արձակել: Դա տեղի է ունենում նուկլեոսոմներում փոփոխությունների պատճառով:

Նախագծի ղեկավարներից մեկի՝ պրոֆեսոր Յուկի Հասեգավայի խոսքով, «նոր այս միջոցը շատ հեշտ է օգտագործման համար եւ կարող է ախտորոշել թոքերի քաղցկեղը, ստամոքսի ու ենթաստամոքսային գեղձի քաղցկեղները»:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել