• Latest news

Վանաձորում արձանագրվել է սնկից թունավորման 2 դեպք` 5 տուժածով

1 հուլիսի, 2015  19:10

Լոռու մարզի Վանաձոր քաղաքում հունիսի 30-ին արձանագրվել է սնկից թունավորման 2 դեպք` 5 տուժածով: Այս մասին NEWS.am Medicine-ին տեղեկացրել են Առողջապահության նախարարության մամլո ծառայությունից:

Թունավորումներն արձանագրվել են Վանաձորի Աճարյան 5/1 և Սասունցիների 2-րդ փողոց, 3-րդ տուն հասցեներում` թունավորվածների կողմից հավաքված սունկը սննդում օգտագործելու հետևանքով: Տուժածները հոսպիտալացվել են «Վանաձոր բժշկական կենտրոն» ՓԲԸ, այնուհետև նրանցից մեկը տեղափոխվել է Երևան` «Արմենիա» բժշկական կենտրոն:

Ներկայումս տուժածներից 3-ը դուրս են գրվել, 2-ի վիճակը գնահատվում է միջին ծանրության:

Սնկից թունավորման ախտանշանները կարող են ի հայտ գալ այն օգտագործելուց հետո 1.5-2 ժամ անց: Թունավորման նախնական ախտանշաններն են՝ սրտխառնոց, փսխում, սուր ցավեր որովայնի շրջանում, ջերմություն, ստամոքսի և բարակ աղու բորբոքում, գլխապտույտ: Դրանց ի հայտ գալուն պես անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկի:

Թունավորումից խուսափելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը զգուշացնում է.

  • Չհավաքել կամ չգնել և սննդում չօգտագործել անծանոթ, անհայտ ծագման սունկ
  • Չհավաքել սունկ, որն աճում է ավտոճանապարհների ու երկաթգծերի մոտակայքում, քանի որ սնկում կուտակվում են թունավոր նյութեր և այն դառնում է օգտագործման համար ոչ պիտանի
  • Սննդում չօգտագործել հում սունկ
  • Սունկ գնել միայն շուկայից և խանութներից` իրավասու մարմնի կողմից տրված փաստաթղթի առկայության դեպքում
  • Չգնել խառը, չտեսակավորված սունկ: Չի թույլատրվում խառը սնկի վաճառքը, այն պետք է տեսակավորված լինի։
  • Հղի կանանց, կերակրող մայրերին և երեխաներին խորհուրդ չի տրվում սննդում սունկ օգտագործել
  • Ցանկալի չէ սնկի օգտագործումն ալկոհոլի հետ, քանի որ սպիրտը նպաստում է օրգանիզմում թույների արագ ներծծմանը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել