• Latest news

Նորածինների սքրինինգը թույլ կտա կրճատել դիսպլազիայի եւ ազդրի հոդախախտման բուժման ծախսերը

4 հուլիսի, 2015  17:35

2010-2014 թվականներին Հայաստանում գործում էր նորածինների սքրինինգի ծրագիրը՝ նրանց մոտ դիսպլազիայի ու ազդրի հոդախախտման հայտնաբերման նպատակով: Եթե այդպիսի սքրինինգներ մշտապես իրականացվեն, հնարավոր կլինի ժամանակին հայտնաբերել այս խնդիրը նորածինների մոտ եւ կանպել այդպիսով բարդացումներն ու հաշմանդամությունը: Այս մասին 4-րդ միջազգային բժշկական համագումարի շրջանակներում պատմեց բժիշկ Զառա Ջանիբեկյանը:

Նրա խոսքով՝ ծրագրի շրջանակներում 39 մասնագետ վերապատրաստում է անցել, 20 կլինիկա՝ սարքավորումներ ստացել ուլտրաձայնային հետազոտության իրականացմանհամար: Նաեւ անցկացվել է 16 808 սքրինինգ, որոնց ընթացքում ազդրի հոդախախտմամբ ու դիսպլազիայով 67 երեխա է հայտնաբերվել:

Այսպիսի մեկ հիվանդի բուժման արժեքը կազմում է 2500 դոլար, սակայն, եթե խնդիրը ժամանակին ախտորոշվի, բուժումն ընդամենը 66 դոլար կարժենա: Սքրինինգը մոտ 5 դոլար արժե, եւ այն կարող է նկատելիորեն նվազեցնել բուժման ծախսերը:

Ինչպես նշեց Զառա Ջանիբեկյանը, սքրինինգը կարող է տարեկան տաս հաշմանդամության դեպք կանխել: Իսկ սքրինինգի մշտական ծրագրի ներդրման համար պահանջվելոը է 80 միլիոն դրամ (170 հազար դոլար): Պետք են նաեւ նոր ՈւՁՀ սարքավորումներ, քանի որ շատ հայկական կլինիկաներում սարքվարումները հին են:

Դիսպլազիան ու հոդախախտումը հանդիպում են 1000 երեխաներից մոտ 2-ի մոտ, ընդ որում՝ աղջիկների մոտ այս խնդիրը ավելի հաճախ է հանդիպում, քան տղաների մոտ; Հատկանշական է, որ Չինաստանում ու Աֆրիկայում այն այդքան էլ տարածված չէ՝ եվրոպական երկրների համեմատ: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է