• Latest news

17-ամյա աղջիկը մահացել է պարացետամոլի չարաշահման հետեւանքով

24 հուլիսի, 2015  16:33

17-ամյա անգլուհի Ջորջիա Լիթլվուդը տառապում էր որովային սուր ցավերից եւ ընդունեց պարացետամոլի եռակի չափաբաժին: Դեղի չարաշահումը սպանեց աղջկան ընդամենը մեկ օրվա ընթացքում:

Ջորջիան աշխատում էր վարսավիրանոցում, եւ ցավի պատճառով նա ստիպված եղավ արձակուրդ վերցնել: Նա վախենում էր աշխատանքը կորցնելուց, այդ պատճառով որոշեց շտկել իրավիճակը միանգամից շատ դեղ ընդունելով: Այդ պահին նա իր ընկերոջ հետ էր, եւ նրա ինքնազգացողություը կտրուկ վատացավ: Աղջկա ընկերը շտապ օգնություն կանչեց, եւ Ջորջիային ուղարկեցին Լիդսի Սուրբ Ջեյմսի հոսպիտալ,որտեղ նրա մոտ լյարդի ծանր ախտահարում գտան: Մեկ օր անց աղջիկը մահացավ եւ հերձումը ցույց տվեց, որ նրա արյան մեջ 65 միկրոգրամ պարացետամոլ էր պարունակվում, այնինչ մաքսիմալ չափաբաժինը 20 միկրոգրամ է կազմում: Ջորջիայի մահվան պատճառը դարձավ սուր լյարդային անբավարարությունը, որը դեղի տոկսիկ ազդեցության հետեւանք էր:

Մահվանը հետեւած դատական գործընթացների ժամանակ աղջկա բարեկամները մասնակի մեղադրում էին դեղատներին եւ խանութներին՝ այն բանի բանի պատճառով, որ վերջիններս վաճառում են դեղորայքն առանց ռեցեպտի:

«Պարացետամոլը կարելի է գնել սուպերմարկետներում՝ մեկ փաթեթավորման դիմաց վճարելով ընդամենը 19 պենս՝ չնայած նրան, որ դուք պետք է ձեռք բերեք այն միայն դեղագործի մոտ, որը կպատմի Ձեզ դեղի վտանգավոր կողմերի մասին, - նշվում է Ջորջիայի ընտանիքի հայտարարությունում, - չի կարելի գնել դրանք սովորական խանութներում, քանի որ շատ գնորդներ չգիտեն, թե ինչով է դա վտանգավոր»:

Դտական լսումների ժամանակ պարզվեց, որ մահվանից առաջ Ջորջիան նաեւ գանգատվում էր գլխացավից, որը հետեւանք էր համակարգի առջեւ երկար ժամանակ անցկացնելուն: Այնուհետեւ նրա մոտ որովայնային ցավեր ի հայտ եկան, սակայն դրանց ստույգ պատճառը պարզել չհաջողվեց: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել