Նյարդաֆիզիոլոգները մարդկանց ուղեղում հատված են գտել, որը, ամենայն հավանականությամբ, պատասխանատու է Homo sapiensi բացառիկ յուրահատկությունների համար, որոնք տարբերում նրան մնացած պրիմատներից: Համապատասխան հոդվածը լույս է տեսել Current Biology ամսագրում:
Ֆրանսիացի նյարդաֆիզիոլոգները ստիպել են մակականերին ու հասուն մարդկանց լսել ձայներանգների հասարակ հաջորդականությունը՝ երեք միանման եւ մեկը՝ տարբերվող (ինչպես Բեթհովենի Հինգերորդ սիմֆոնիայի սկզբում): Այդ ընթացքում նրանց ուղեղի ակտիվությունը ստուգում էին ՄՌՏ-ի միջոցով:
Գտնականները փորձում էին հասկանալ, ինչքան հստակ են մարդիկ ու մակակաները տարբերում երկու առանձնահատկություն՝ նոտաների ընդհանուր քանակը (վերծանելու ունակություն) եւ կրկնությունների օրինաչափություն (օրինաչափությունները բացահայտելու ունակություն):
Առաջին դեպքում փոխում էին АААB-ից AAAAB-ի (օրինակի համար), երկրորդ դեպքում AAAB-ից AABA-ի: Ի վերջո, երկու հատկությունները շտկվում էին միանգամից AAAB-ն փոխվում էր AAAAAA-ի:
Մարդկանց, ինչպես նաեւ մակակաների մոտ նոտաների քանակի փոփոխությունների դեպքում ակտիվանում էր թվերի հետ կապված հատվածը: Երկու տեսակի ուղեղն էլ միեւնույն կերպ էր արձագանքում նաեւ կրկնությունների փոփոխմանը: Սակայն միայն մարդու մոտ էր ակտիվանում ճակատայյին ստորին ծալքը:
«Հավանաբար, կապիկները տարբերում են մեղեդու ընդհանուր պատկերը, սակայն չեն համարում դրանք հետաքրքիր ինֆորմացիա, միայն մարդիկ են տեղափոխում այն հաջորդ մակարդակ՝ անալիզ», - պնդում են հետազոտության հեղինակները:
Ճակատային ստորին ծալքը գլխուղեղի կեղեւի այն մասն է, որը մարդկանց մոտ ավելի է մեծ է՝ կապիկների համեմատ: Այնտեղ գտնվում է նաեւ Բրոկի հատվածը, որը պատասխանատու է լեզվի հետ աշխատանքի համար: Հավանական է, որ միեւնույն հատվածներն են կարգավորում վերբալ գործունեությունն ու երաժշտության ընկալումը, երկուսն էլ կապված են ընդհանրացման ու վերլուծության հետ:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր