• Latest news

Ալցհեյմերի հիվանդության զարգացման վտանգի 9 կարեւորագույն գործոն

25 օգոստոսի, 2015  18:32

Սան Ֆրանցիսկոյից` Կարոլինայի համալսարանի գիտնականները փորձել են պարզել, թե ինչ ընդհանուր բան կա Ալցհեյմերի հիվանդությամբ տառապող մարդկանց միջեւ եւ ինչ գործոններ են նպաստում այդ հիվանդության զարգացմանը:

Ահա այն ռիսկի ֆակտորները, որոնք նրանք կարողացել են հայտնաբերել.

1. Ճարպակալում

2. Քներակի նեղացում

3. Կրթության ցածր մակարդակ

4. Դեպրեսիա

5. Արյան բարձր ճնշում

6. Թուլություն

7. Ծխելը

8. Հոմոցիստեինի (ամինաթթուների) բարձր մակարդակ

9. Երկրորդ տեսակի շաքարային դիաբետ (միայն ասիական պոպուլյացիաներում)

Հենց այս ռիսկի գործոններն են, որ գիտնականների կարծիքով պատճառ են դառնում Ալցհայմերի հիվանդության դեպքերի 2/3-ի համար:

Իսկ ինչպե՞ս է հնարավոր պաշտպանվել այդ հիվանդությունից:

Գիտնականների խոսքով, պետք է ճիշտ սնվել` սննդակարգի մեջ անպայման ներառելով ձուկ, որը հարուստ է օմեգա 3 յուղային թթուներով, բանջարեղեն եւ չմշակված ցորեն: Հետաքրքիր է նաեւ, որ բարձր ճնշում ունեցողների համար նախատեսված որոշ վիտամիններ եւ հորմոններ եւս օգնում են նվազեցնել Ալցհայմերի հիվանդության զարգացման ռիսկը:  Իհարկե անհրաժեշտ է հնարավորության դեպքում խուսափել վերը թվարկված ռիսկի գործոններից, առնվազն` նրանցից, որոնցից կարելի է խուսափել:

Ալցհայմերի հիվանդությունը  1906-ին առաջին անգամ նկարագրել է բժիշկ Ալոիս Ալցհայմերը: Նա թվարկել է հիվանդության ախտանիշները` հիշողության կորուստ, խոսքի հետ կապված խնդիրներ, անկանխատեսելի պահվածք: Այդ ժամանակվանից ավելի քան 100 տարի է անցել, բայց գիտնականները դեռեւս չեն կարողացել հիվանդության բուժումը գտնել: Այսօրվա դրությամբ այդ հիվանդությունը ԱՄՆ-ում մահացության ամենատարածված պատճառներից մեկն է համարվում:

Այդ հետազոտության մասին հաղորդվել է Journal of Neurology, Neurosurgery & Psychiatry ամսագրում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է