• Latest news

Կոկորդում բակտերիաները կարող են կապված լինել շիզոֆրենիայի զարգացման հետ

26 օգոստոսի, 2015  15:16

Մարդու կոկորդում ապրող որոշ բակտերիաների եւ շիզոֆրենիայի միջեւ որոշակի կապ կա: Այդ մասին են պատմում Ջորջ Վաշինգտոնի համալսարանի գիտնականները: Դա եւս մեկ անգամ ապացուցում է այն տեսությունը, թե բակտերիաներն ու հարուցիչները, որ ապրում են մարդու կոկորդում եւ աղիքներում, ազդում են ուղեղի աշխատանքի վրա եւ կարող են նույնիսկ հոգեկան խանգարումների պատճառ դառնալ:

Մարդու կոկորդում ապրում են բազմաթիվ տարբեր մանրէներ, հարուցիչներ եւ սնկեր, որոնք առողջության համար վտանգ չեն ներկայացնում: Ավելին, այդ բակտերիաները պաշտպանության առաջին գիծն են մի շարք հիվանդությունների դեմ: Բայց հետաքրքիր է, որ յուրաքանչյուր մարդու միկրոֆլորան տարբեր է. ինչպես պարզել են հետազոտողները, շիզոֆրենիայից տառապող մարդու կոկորդում ապրող բակտերիաներն ու վիրուսները տարբերվում են հոգեպես առողջ մարդու կոկորդի բակտերիաներից ու վիրուսներից:

Այդ տարբերությունը հնարավորություն է տալիս ենթադրելու, թե մարդու կոկորդում բակտերիաների եւ հարուցիչների տեսակի փոփոխությունը կարող է նպաստել շիզոֆրենիայի զարգացմանը: Բոլոր այդ միկրոօրգանիզմները մաս են կազմում մարդու իմունային համակարգի, որի փոփոխությունները կապված են ուղեղում տեղի ունեցող այնպիսի փոփոխությունների հետ, որոնք կարող են հոգեկան հիվանդություններ առաջ բերել, ինչպես պնդել է անմիջապես մի քանի հետազոտություն:

Ներկայիս հետազոտության հեղինակները փորձում են պատճառահետեւանքային կապ հաստատել բակտերիաների եւ շիզոֆրենիայի միջեւ, ինչի շնորհիվ այդ հիվանդությունը հնարավոր կլինի ավելի հեշտորեն վերահսկել: Այդ հայտնագործության հիման վրա գիտնականները կկարողանան այնպիսի դեղեր մշակել, ինչպիսին են, օրինակ, պրոբիոտիկները, որոնք փոխում են օրգանիզմում բակտերիաների կազմը, ինչը կօգնի բուժել շիզոֆրենիան:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել