• Latest news

Բարում խմած կոկտեյլի պատճառով 20-ամյա աղջկա ստամոքսը հեռացրել են

22 սեպտեմբերի, 2015  19:27

Բրիտանական բարը, որտեղ դեռահաս աղջկան հեղուկ ազոտ են մատուցել, կտուգանվի 155 000 դոլարով: Աղջիկը կոկտեյլը խմելու հետեւանքով հիվանդացել է ու զրկվել ստամոքսից: Գեբի Սքենլոնն իր 18 ամյակն էր նշում Oscar’s Wine Bar and Bistro բարում: Այնտեղ նրան հյուրասիրել են «Nitro-Jägermeister» անվճար կոկտեյլ, որը պատրաստված էր հեղուկ ազոտով: Աղջիկը նույնիսկ հարցրել է՝ արդյոք այն  անվտանգ է, ինչին բարմենը պատասխանել է, որ կոկտեյլը պետք է խմել, քանի դեռ նրանից ծուխ է դուրս գալիս:

Սակայն այդ կոկտեյլն իրականում անվտանգ չէր: Այն խմելուց հետո աղջիկն սկսել է իրեն վատ զգալ, բերանից ու քթից սկսել է ծուխ դուրս գալ, ստամոքսն էլ՝ ուժեղ ցավալ: Նա անմիջապես գլխի է ընկել, որ ինչ -որ բան այն չէ: Բայց բարի մենեջերը նույնիսկ այդ ժամանակ ասել է, որ մի քիչ սպասել է պետք, եւ ամեն ինչ կանցնի:

Աղջկան տարել են կլինիկա, որտեղ բժիշկները ստիպված են եղել հեռացնել նրա ստամոքսն ու կերակրափողը, որոնք անդառնալիորեն տուժել էին ազոտից:

Բարը մեղավոր է ճանաչվել աղջկա հետ կատարվածի համար, քանի որ բարի աշխատակիցները չէին կարողացել ինչպես հարկն է գնահատել կոկտեյլում պարունակվող հեղուկ ազոտի վնասակարությունը: Ինչպես նշել է դատավոր Փամելա Բեդլին, ամեն ինչ վկայում է այդ կազմակերպությունում առկա լուրջ համակարգային թերությունների մասին»:

«Տեղի ունեցածը քայքայել է իմ առողջությունը, ու արդեն ոչինչ չի կարել փոխել կատարվածը: Բայց ես ուրախ եմ, որ դատավարությունը վերջապես ավարտվեց», - ասել է տուժած աղջիկը: - «Ես երբեք չէի խմի այդ ըմպելիքը, եթե իմանայի, թե ինչ կարող է կատարվել ինձ հետ, ու ես բոլոր մարդկանց հորդորում եմ խուսափել նման ըմպելիքներից, քանի որ հանուն դրանց չարժե նման ռիսկի գնալ»:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել