• Latest news

ԱՄՆ-ում կրկնապատկվել է ճարպակալումով տառապող մարդկանց թիվը

1 հոկտեմբերի, 2015  11:59

Ճարպակալումով եւ ավելորդ քաշով տառապող ամերիկացիների քանակը տարեցտարի աճում է,  ընդ որում բոլոր նահանգներում առանց բացառության: Հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման ամերիկյան կենտրոնի մասնագետները տագնապ են հայտարարել ու նախազգուշացնում են, որ վերջին տարիներին իրավիճակը շատ ավելի է վատացել:

Անցած դարի 90-ականներին նահանգներից ոչ մեկում չափազանց գեր մարդկանց թիվը չէր գերազանցում բնակչության ընդհանուր թվաքանակի 15 տոկոսը: Այն ժամանակ ամերիկացիները դեռ համեմատաբար առողջ ազգ էին համարվում ու մտադիր էին լավացնել իրավիճակը՝ նվազեցնելով ճարպակալումով տառապողների թիվը:

Սակայն գործնականում բոլորովին այլ պատկեր է ստացվել: Չնայած ավելորդ քաշի դեմ պայքարի ոլորտում իրականացվող բազմաթիվ թանկարժեք ծրագրերին, տեղեկատվական քարոզչություններին ու առաջին տիկին Միշել Օբամայի՝ առողջ սնվելու կոչերին, ամերիկացիները շարունակում են սրընթաց գիրանալ: Դրա հետեւանքով, այսօր ճարպակալումով տառապողների թիվը գրեթե կրկնապատկվել է, ու բոլոր նահանգներում անխտիր այս խնդրին բախվում է բնակչության ավելի քան 20 տոկոսը, այսինքն առնվազն յուրաքանչյուր հինգերորդը: 50 նահանգներում 36-ում  ճարպակալումով տառապող  մարդիկ ավելի քան 25 տոկոս են կազմում, 22 նահանգներում՝ ավելի քան 30 տոկոս: 20 տոկոսի սահմանագիծն անցել է նույնիսկ Կորորադո նահանգը, որն «ամենանիհարն» էր համարվում ԱՄՆ–ում:

Վերջին հետազոտության համաձայն՝ 2014 թ. «ամենագեր» նահանգն էր ճանաչվել Արկանզասը, որտեղ ավելորդ քաշ ունի բնակչության 35.9 տոկոսը, այսինքն յուրաքանչյուր երրորդը: Պատկերը շատ ավելի լավ է Արեւմտյան Վիրջինիայում (35,7) եւ Միսսիսիպիում (35,5), եւ Լուիզանայում (34,9 տոկոս):

Գիտնականները ավելորդ քաշը պարզելու համար որպես չափանիշ են ընտրել մարմնի զանգվածի գործակիցը, որը հաշվում են հետեւյալ բանաձեւով. մարդու՝ կիլիոգրամներով արտահայտված մարմնի զանգվածը անհրաժեշտ է բաժանել՝ մետր քառակուսիով արտահայտված հասակի նիշի վրա:  19-ից 25 ցուցանիշը նորմալ է համարվում, իսկ 30-ից բարձրը համարվում է ճարպակալման նշան:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել