• Latest news

Արյան անալիզը կբացահայտի մոտակա 14 տարում մահվան հավանականությունը

28 հոկտեմբերի, 2015  23:49

Օուլուի համալսարանի ֆին հետազոտողներն արյան մեջ մի բիոմարկեր են հայտնաբերել, որը կարող է տեղեկություն հաղորդել ՝ արդյոք մարդուն առաջիկա 14 տարիներին վարակիչ հիվանդություններից մահ սպառնում է, թե ոչ:

Խոսքը GlycA բիոմարկերի մասին է, որը կապ ունի օրգանիզմում բորբոքային գործընթացների հետ: Դրա մակարդակի բարձրացումը վկայում է իմունային բջիջների անոմալ ակտիվության կամ էլ խրոնիկ վարակի մասին: Այն գործընթացները,  որոնք ուղեկցում են խրոնիկ բորբոքումներին, թուլացնում են օրգանիզմի պաշտպանական գործառույթները ու մարդուն ավելի խոցելի դարձնում վտանգավոր վարակիչ հիվանդությունների նկատմամբ, հայտնում է «Բժշկություն99»-ը:

Արդյունքները ցույց են տվել, որ արտաքուստ առողջ մարդկանց մոտ GlycA -ի բարձր մակարդակն ուղեկցվում էր բոբոքային ցիտոկինների (սպիտակուցներ, որոնք իմունային համակարգը արտադրում է, որպեսզի պայքարի ցավաստեղծ պաթոգենների դեմ) խտության ավելացումով: Բացի դրանից բացահայտվել են գեներ, որոնք ապացուցում են նեյտրոֆիլների՝ լեյկոցիտների տեսակներից մեկի ակտիվությունը: Այս բոլոր նշանները վկայում են օրգանիզմում բորբոքային պրոցեսների առկայության մասին:

Մահացու ելքեր ունեցած վտանգավոր վարակների մասին բժշկական գրառումների վերլուծությունը ցույց է տվել, որ GlycA-ի մակարդակի բարձրացումն ավելացնում էր ոչ տեղայնացված ու շնչառական լուրջ վարակների, մասնավորապես սեպսիսի ու թոքաբորբի երկարաժամկետ վտանգը:

Հայտնագործությունը գիտնականներն արել էին, երբ ուսումնասիրում էին 10 հազար մեծահասակ հիվանդների մասին տվյալները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել