• Latest news

Հայաստանն առողջության ցուցանիշներով 79-րդ տեղն է զբաղեցրել երկրների վարկանիշում

2 նոյեմբերի, 2015  20:30

Հայաստանը 79-րդ տեղն է զբաղեցրել առողջության վարկանիշում, որը կազմել է Bloomberg գործակալությունը՝ ՄԱԿ-ի, Համաշխարհային բանկի ու Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների հիման վրա։ Հայաստանի բնակիչների առողջության մակարդակը գնահատել են 43․96 տոկոս, իսկ ռիսկի ցուցանիշը 7․05 է կազմել։

Հետազոտությանը մասնակցել են այն երկրները, որոնց բնակչությունը գերազանցում է մեկ միլիոնը։ Փորձագետները յուրաքանչյուր պետությանը միավորներ էին փոխանցում առողջության դրական ցուցանիշների համար եւ միավորներ հանում ՝ քաղաքացիների ընդհանուր ինքնազգացողության ռիսկերի համար։

Վարկանիշի ամենաբարձր հորիզոնականը զբաղեցրել են սինգապուրցիները, որոնց առողջության մակարդակը 89.45 տոկոս են գնահատել։ Առաջին տասնյակում իտալացիներն են ՝ 89.07, ավստրալիացիները ՝ 88.33, շվեյցարացիները ՝ 88.29, ճապոնացիները ՝ 86.83, իսրայելցիները ՝ 8597, իսպանացիները ՝ 84.36, հոլանդացիները ՝ 84.09, շվեդները ՝ 83.90 ու գերմանացիները ՝ 83.58 տոկոսով։

Ֆրանսիացիները զբաղեցրել են 13-րդ հորիզոնականը, անգլիացիները ՝ 21-րդ, ամերիկացիները ՝ 33-րդ, իսկ ռուսաստանցիները ՝ 97-րդ հորիզոնականը 26․44 տոկոսով։  Իսկ ցանկի ամենացածր դիրքերում աֆրիկյան Սվազիլենդ պետության բնակիչներն էին ՝ 0․26 տոկոսով։

Հետազոտության շրջանակում վերլուծել են վերջին հինգ տարիների առողջապահական տվյալները։ Առողջության գործոնները ներառում էին կյանքի ակնկալվող տեւողությունը, նորածնային մահացությունը, մահվան պատճառները, մահացությունը երեք տարիքային խմբերի կտրվածքով / 14 տարեկանից փոքր, 15-ից 64 տարեկան եւ 65-ից ավելի տարեկան / եւ այլն։ Ռիսկի գործոնները գնահատվել են հետեւյալ ցուցանիշներով ՝ 15 տարեկանից բարձր քաղաքացիների շրջանում ծխողների տոկոսը, բնակչության մեկ շնչի հաշվով ոգելից խմիչքի գործածումը ՝ լիտրերով արտահայտված, ֆիզիկապես ոչ ակտիվ քաղաքացիների թիվը, խոլեստերինի բարձր մակարդակով բնակչության թիվը, զարկերակային բարձր ճնշում ունեցողների թիվը, ՄԻԱՎ վարակակիրների քանակը, աղտոտվածության մակարդակը, ջրի անվտանգությունը ու կոյուղու հասանելիությունը, երկրի փոքրահասակ քաղաքացիների շրջանում կարմրուկի, հեպատիտի, մենինգիտի, տուբերկուլյոզի ու պոլիոմիելիթի դեմ արված պատվաստումների քանակը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է