• Latest news

Կարո՞ղ է քաղցկեղով հիվանդ մարդը լիարժեք կյանքով ապրել

8 նոյեմբերի, 2015  01:55

Ժամանակակից բժշկությունը չի կարող բուժել քաղցկեղի բոլոր տեսակները, սակայն այն կարող է այդ հիվանդներին արժանապատիվ ու լիարժեք կյանքով ապրելու հնարավորություն տալ: Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում պատմել է Շվեյցարիայի Bruderholz ներքին հիվանդությունների համալսարանական հիվանդանոցի առաջատար գեմատոլոգ Կոնստանտինոս Լուկիդիսը:

Մասնագետի խոսքով, քաղցկեղով հիվանդ մարդը կարող է ապրել բնականոն կյանքով, աշխատել, տարատեսակ նախասիրություններ ունենալ ու կարեւոր դեր կատարել ընտանիքում: Եվ շատ կարեւոր է, որ բժշկությունը մարդուն այդպես ապրելու հանրավորություն տա՝ անկախ նրանից, թե ինչ կանխատեսումներ կան տվյալ մարդու ապաքինման վերաբերյալ: Իհարկե շատ բան պայմանավորված է քաղցկեղի տեսակով, օրինակ գեմատոլոգիական տեսակները հաճախ բավականին լավ են ենթարկվում բուժման, բայց եթե խոսքն ասենք թոքերի կամ ուղեղի քաղցկեղի մասին է, ապա ամեն ինչ շատ ավելի բարդ է, ու հաջող բուժման կամ էլ երկարատեւ նահանջի հավանականությունն այդքան էլ մեծ չէ: Բայց որքան էլ որ մարդուն վիճակված լինի ապրել՝ շաբաթներ, ամիսներ, թե տարիներ՝ նա պետք է դրանք առավելագույնս լավ ու լիարժեք ապրի:

Ժամանակակից բժիշկների զինանոցում, ինչպես նշեց բժիշկ Լուկիդիսը, շատ դեղորայքներ կան, որոնք օգնում են հաղթահարել հիվանդության ախտանշանները, օրինակ, ցավն ու սրտխառոնցը: Եթե այդ ախտանշանները չկան, մարդու համար շատ ավելի հեշտ է լինում չմտածել իր հիվանդության մասին ու նորմալ կյանքով ապրել:

Քաղցկեղով հիվանդների համար շատ կարեւոր է նաեւ հոգեբանական օգնությունը: Հոգեբանների հետ հանդիպումները կօգնեն նրանց հաղթահարել վախերն ու խնդիրները եւ իրենց ավելի լավ զգալ:

Նրանց կարող է օգտակար լինել նաեւ սպորտով, յոգայով ու մեդիտացիաներով զբաղվելը. այդ ամենը նկատելիորեն կբարելավի նրանց կյանքի որակը: Իհարկե հիվանդը դժվար թե կարողանա լրիվ մոռանալ իր հիվանդության մասին, բայց նա կհասկանա, որ միանգամայն հնարավոր է ապրել նորմալ կյանքով՝ լինելով քաղցկեղով հիվանդ:

Զարգացած երկրներում հիմա արվում է հնարավոր ամեն ինչ՝ քաղցկեղով հիվանդների կյանքի որակը բարձրացնելու համար: Շվեյցարիայում, օրինակ, նման հիվանդների կյանքի մակարդակը շատ բարձր է: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա այստեղ դեռ խնդիրներ կան պալլիատիվ բժշկության ոլորտում, սակայն բժիշկ Լուկիդիսը կարծում է, որ այստեղ նույնպես իր գործընկերները ձգտում են անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի իրենց հիվանդներին ապահովեն արժանապատիվ կյանքով՝ անկախ ապաքինման կանխատեսումներից:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է