• Latest news

ՄԻԱՎ-ն ամենեւին էլ դատավճիռ չէ Չառլի Շինի համար

18 նոյեմբերի, 2015  22:59

Վերջերս Չառլի Շինը ի լուր աշխարհի պատմել է իր ՄԻԱՎ դրական կարգավիճակի մասին: Մի քանի տասնյակ տարիներ առաջ դա կնշանակեր, որ նրան շատ կարճ կյանք է մնացել, բայց այսօր ՄԻԱՎ-ն արդեն մահվան դատավճիռ չէ, քանի որ ճիշտ բուժման դեպքում վարակը կարող է չվերածվել ՁԻԱՀ-ի: Այս մասին պատմել է բժշկուհի, ԱՄՆ պատվաստանյութերի ու վարակիչ հիվանդությունների հարցերով մասնագետ Ջուլիա ՄաքԷլրաթը:

«Դրական նորությունն այն է, որ այսօր ՄԻԱՎ-ը կարելի է բուժել, ու վարակված մարդը կարող է իրեն լավ զգալ ու ապրել միանգամայն նորմալ կյանքով»,- ասել է մասնագետը:

Շինը իր ախտորոշման մասին պատմել է NBC “Today”.հեռուստաալիքով: Նրա մոտ ՄԻԱՎ-ն ախտորոշել են 4 տարի առաջ, իսկ ՁԻԱՀ նա չունի: Նա բուժում է ստանում ու իրեն լավ է զգում:

Աշխարհում միլիոնավոր մարդիկ են ապրում ՄԻԱՎ-ով՝ մարդու իմունալ անբավարարության վարակով, ու նրանց կյանքը շատ քիչ է տարբերվում մյուսների կայնքից՝ թերեւս միայն այն բացառությամբ, որ պետք է մշտապես հատուկ դեղորայք ընդունեն, առանց որոնց ՄԻԱՎ-ը կարող է վերածվել ՁԻԱՀ-ի, որն արդեն մահացու է:

Ինչպես նշեց բժշկուհի ՄաքԷլրաթը, այդ դեղամիջոցների ստեղծումը 1990 ականներին շատ բան է փոխել ու ՄԻԱՎ-ը մահացու հիվանդությունից վեր է ածել կառավարելի հիվանդության: Դրանք ունակ չեն ամբողջովին բուժել ՄԻԱՎ-ը, սակայն օգնում են հիվանդությունը վերահսկողության տակ պահել՝ խոչընդոտելով դրա զարգացմանն ու վարակի բազմացմանը:

«Եթե դուք ժամանակին սկսեք բուժումը ու եթե ձեր օրգանիզմը ընդունի այդ դեղերը, ապա ձեր կյանքի տեւողությունը կմոտենա միջինվիճակագրականին»,- նշել է բժշկուհին:

Ինչպես ցույց է տվել 2013 թ. անցկացված հետազոտությունը՝ եթե մարդը 20 տարեկանում վարակվել է ՄԻԱՎ-ով, ապա այսօրվա բժշկության պայմաններում նա կարող է առանց որեւէ խնդրի ապրել մինչեւ 70 տարեկան: Բայց ավաղ, նույնիսկ հակառետրովիրուսային դեղամիջոցներով բուժումը չի կարող ամբողջովին բացառել ՄԻԱՎ-ի վերածումը ՁԻԱՀ-ի, այն ընդամենը առավելագույնս նվազեցնում է այդ հավանականությունը, նշել է մասնագետը: Որքան շուտ է հիվանդությունն ախտորոշվում, ու որքան շուտ է սկսվոմ բուժումը, այդքան ավելի մեծ է հավանականությունը, որ հիվանդը կկարողանա երկար ու նորմալ կյանքով ապրել:

Սակայն վաղ ախտորոշումը ու բուժումը շուտ սկսելը բավականին մեծ խնդիր է շատ երկրներում՝ այդ թվում Հայաստանում, քանի որ շատ ՄԻԱՎ վարակակիրներ պարզապես չգիտեն իրենց կարգավիճակի մասին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել