• Latest news

Հայաստանի երեխաների համար աղքատությունը լուրջ խնդիր է. ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ

19 դեկտեմբերի, 2015  01:48

Աղքատությունը Հայաստանի երեխաների համար լրջագույն խնդիրներից է: Աղքատությունը շատ երեխաների մանկատներ է հասցնում,   ազդում է նաեւ նրանց առողջության եւ ամբողջ կյանքի վրա: Նման կարծիք է հայտնել Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոկայը:  

Աղքատությունն ազդում է նույնիսկ այն երեխաների կյանքի վրա, որոնք մանկատներում չեն ապրում, նշել է մասնագետը:  Եթե երեխան համարժեք աջակցություն չի ստանում ընտանիքի եւ պետության կողմից, դա կարող է ազդել ոչ միայն նրա ֆիզիկական առողջության վրա, այլեւ կրթության եւ հետագա կյանքի հեռանկարների: 

Անհրաժեշտ է Հայաստանում ընտանիքներին լավ աջակցություն ապահովել, որպեսզի նրանց երեխաները ավելի լավ կյանք ունենան եւ Հայաստանը հասցնեն ավելի լավ ապագայի, վստահ է ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչը: 

Ինչպե՞ս կարելի է լուծել Հայաստանում աղքատության եւ մուրացկանության խնդիրը: 

Առաջին հայացքից` աղքատության խնդիրը  կարող է լուծել տնտեսական աճը: Սակայն ինչպես նշել է Տանյա Ռադոկայը  NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում, միայն տնտեսական աճը քիչ է  այդ խնդրի լուծման համար.  շատ երկրներ կան, որոնք զարգանում են  (օրինակ` Բրազիլիան եւ Հնդկաստանը) եւ տնտեսական լավ աճ ունեն, սակայն նրանց մոտ մարդկանց մեծ պոպուլյացիա կա, որը ծայրաստիճան աղքատության մեջ է ապրում, իսկ հարուստների եւ աղքատների միջեւ հսկայական անդունդ է:  

Խնդիրն իրոք լուծելու եւ այնպես անելու համար, որ այն չազդի երեխաների վրա, անհրաժեշտ է սոցիալական պաշտպանության ոլորտում ճիշտ քաղաքականություն, որն իրոք կօգնի երեխա ունեցող ընտանիքներին: Օգնությունը կարող է տրամադրվել սոցվճարների, բնակտարածքի, սննդի հարցի լուծման, անվճար կրթության եւ այլ միջոցներով, որոնց շնորհիվ երեխաների կյանքի վրա աղքատության ազդեցությունն այնքան շոշափելի չի լինի:  

Օրինակ, շատ երկրներում մանկապարտեզներում եւ դպրոցներում երեխաներին ճաշով են ապահովում, ընդ որում` օգտակար ճաշով, որը օրգանիզմի համար անհրաժեշտ նյութեր է պարունակում: Դա շատ կարեւոր է, որովհետեւ երեխաները, որոնց օրգանիզմն անհրաժեշտ նյութեր չի ստանում, կարող են հետ մնալ ֆիզիկական զարգացման առումով: Մեծ է ռիսկը, որ հետագայում նրանք կարող են լավ կրթություն չստանալ: Եվ արդյունքում կդառնան աղքատության մեջ ապրող անկիրթ չափահասներ, իսկ ամենավատն այն է, որ նույնը կկրկնվի նրան երեխաների պարագայում: Հենց այդ պատճառով Տանյա Ռադոկայի կարծիքով ծայրաստիճան կարեւոր է Հայաստանում լուծել աղքատության խնդիրը եւ այնպես անել, որ տնտեսական խնդիրները չազդեն երեխաների առողջության եւ հեռանկարների վրա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել