• Latest news

Ներկառուցված տեսախցիկով նոր դեղահաբը կօգնի ավելի արդյունավետորեն ախտորոշել քաղցկեղը

21 դեկտեմբերի, 2015  23:48

Ներկառուցված տեսախցիկով նոր դեղահաբը կարող է էապես օգնել կոկորդի եւ աղիքների քաղցկեղի ախտորոշման գործում եւ նույնիսկ փոխարինել էնդոսկոպիկ հետազոտությանը: 

Նման «տեսահաբերի» ստեղծման մասին նախկինում էլ էր հաղորդվել, սակայն դրանց միջոցով ստացվող պատկերը կատարյալ չէր, ինչն էականորեն բարդացնում  էր ճիշտ ախտորոշումը:  

Այժմ Գլազգոյի համալսարանի հետազոտական խումբը Մուհամեդ ալ-Ռավվանիի ղեկավարությամբ ոչ միայն իրականություն է դարձրել տեսախցիկ-դեղահաբը, այլեւ սկսել է  ֆլուորեսցենտային ճառագայթում օգտագործել ուռուցքների հայտնաբերման համար: Այս տեխնոլոգիայի շնորհիվ ստեղծված հաբը հնարավորություն կտա մեծացնել հայտնաբերվող ուռուցքների քանակը, ինչպես նաեւ կնվազեցնի կեղծ դրական դեպքերի թիվը:  

Դեղահաբի չափերը փոքր են, ինչը դրա օգտագործումը պարզ եւ հարմար է դարձնում: Լիցքավորումը հերիքում է  14 ժամ աշխատելու համար, որոնց ընթացքում   «տեսահաբը» կկարողանա ամբողջությամբ հետազոտել հիվանդի մարսողական տրակտը:  

Գիտնականները ենթադրում են, որ մի քանի տարուց իրենց ստեղծած  «տեսահաբը» կօգտագործվի բժշկության մեջ, սակայն այժմ անհրաժեշտ է մի շարք լրացուցիչ հետազոտություններ կատարել` դրա արդյունավետության եւ անվտանգության մեջ համոզվելու համար: 

Այդ մասին տեղեկացնում է գիտական Scientific Reports ամսագիրը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել