• Latest news

Հայաստանում աճում է ՍՇՎ-ով եւ գրիպով հիվանդանոց տեղափոխվածների թիվը

14 հունվարի, 2016  11:16

Հունվարի 14-ի ժամը 10.00-ի տվյալներով` սուր շնչառական վարակներով ստացիոնար դիմելիությունը կազմել է 948 դեպք, որից 796-ը` 0-18 տարեկան: Թոքաբորբով հոսպիտալացվածները 422-ն են, որից 199-ը` 0-18 տարեկան։ Սուր շնչառական վարակներով եւ թոքաբորբերով հոսպիտալացվել է 144 հղի։ Վերակենդանացման բաժանմունքներում բուժում է ստանում 92 հիվանդ։ Այս մասին հայտնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը։

Երեկ «Էրեբունի» բժշկական կենտրոնում մահացել է 1954թ. ծնված կին, ով տառապում էր սրտի իշեմիկ հիվանդությամբ, ուներ շաքարային դիաբետ։ Կնոջ մոտ հաստատվել էր գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակը։

Տեղեկացնենք, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում մահացած ծննդկանի մոտ լաբորատոր հետազոտությամբ գրիպի Ա տեսակի H1N1չի հայտնաբերվել։ 28 շաբաթական հղիության ժամանակ կեսարյան հատմամբ ծննդալուծված կնոջ վիճակը տեւական ժամանակ ծայրահեղ ծանր էր։

H1N1 վարակից արձանագրվել է մահվան 11 դեպք, որից 3-ը` 2015 թվականին, ասվում է ՀՀ Առողջապահության նախրարության հաղորդագրության մեջ։

Նշենք, որ երկու օր առաջ՝ հունվարի 12-ին, Հայաստանի առողջապահության նախարարությունը հայտարարել էր հիվանդության «նահանջելու» մասին՝ նշելով, որ թոքաբորբով հիվանդների թիվը կրճատվել է հասնելով 396-ի: Վերակենդանացման բաժանմունքներում գտնվող հիվանդների թիվը 92-ից նվազել է 81-ի, հղի հիվանդների թիվը 101-ից նվազել է 85-ի, որից հետո նորից կրճատվել է մինչեւ 78-ի, իսկ հիվանդ երեխաների թիվը 720-ից կրճատվել է 684-ի:

Հունվարի 12-ի դրությամբ, 14 հիվանդ միացված է եղել արհեստական շնչառության ապարատին, որոնցից 8-ի մոտ հաստատվել է H1N1 գրիպ:

Նույն տրամաբանությամբ, այսօրվա տվյալները վկայում են հիվանդության «առաջխաղացման» մասին, բայց այդ մասին Առողջապահության նախարարության հաղորդագրությունում ոչինչ չի ասվում:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է