Չինաստանում գրանցվել է Զիկա վիրուսով հիվանդացությամբ առաջին դեպքը, հայտնել է ՉԺՀ առողջապահության ու ընտանիքի պլանավորման հարցերով պետական հանձնաժողովը:
Վարակված տղամարդը, որը Ցզյանսի նահանգի բնակիչ է, այս պահին հիվանդանոցում է գտնվում: Նրան հիվանդանոց էին տեղափոխել փետրվարի 6-ին, Վենեսուելայից վերադառնալուց մեկ օր հետո: Տենդի նշաններ, գլխացավ ու գլխապտույտ նրա մոտ սկսվել էին հունվարի 28-ին, հայտնում է «Սինհուա» գործակալությունը:
Մասնագետները վստահ են, որ վիրուսի հետագա տարածումը քիչ հավանական է ցածր ջերմաստիճանի պատճառով:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր