• Latest news

Արյան դոնոր դառնալը վտանգավո՞ր է

1 մարտի, 2016  10:41

Ամբողջ աշխարհում միլիոնավոր մարդիկ արյան դոնոր են դառնում: Նրանց արյունն օգնում է փրկել ուրիշների կյանքը, բայց հենց իրենց համար վտանգավոր չէ՞ արյուն հանձնելը:

Դեռեւս 1980-ականներին հետազոտողները դոնորների մոտ   իմունային այնպիսի բջիջների ժամանակավոր նվազում էին արձանագրել, ինչպիսիք են արյուն հանձնելուց անմիջապես հետո շիճուկում շրջանառվող սպիտակուցները եւ հակամարմինները: Սակայն այսօր գիտնականները պնդում են, թե արյան դոնորությունը վտանգավոր չէ. ընդամենը մի քանի շաբաթվա ընթացքում բոլոր ցուցանիշները վերականգնվում են:

«Արյունը մի քանի շաբաթից վերադառնում է նորմային, - ասել է Karolinska University Hospital-ից (Շվեդիա) հեմատոլոգ Գուստավ Էդգրենը, որը մոտ երկու մլն դոնորի է ուսումնասիրել: Եթե օրգանիզմի արյան շրջանառության մեջ ավելի շատ հակամարմիններ են պահանջվում, օրգանիզմը բավականին արագ արտադրում է դրանք: Արյան դոնորներն ավելի հաճախակի չեն հիվանդանում քաղցկեղով եւ ավելի վաղ չեն մեռնում, քան արյուն չհանձնածները»:

Հետաքրքիր է, որ շատ դոնորներ կարծում են, թե արյուն հանձնելն իրենց ավելի առողջ է դարձնում: Այդ վստահությունը հիմնված է արյուն բաց թողնելու հնագույն պրակտիկայի վրա, որին անցյալում դիմում էին բժիշկները:

Կարծիք կա, թե օրգանիզմում երկաթի ավելցուկը բարձրացնում է ուռուցքների եւ սիրտ-անոթային համակարգի զարգացման ռիսկը, իսկ երկաթի մակարդակի կրճատումը, այդ թվում նաեւ` արյուն բաց թողնելու միջոցով, ամրացնում է մարդու առողջությունը: Տվյալ տեսության ոչ մի գիտական ապացույց գոյություն չունի, այնուամենայնիվ, նույնիսկ եթե արյուն հանձնելու օգտակարությունն անհնար է ապացուցել, այդ պրակտիկան որեւէ վնաս չի տալիս, պնդում են գիտնականները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել