• Latest news

Ուղեղի ցնցումները կարող են տկարամտություն առաջացնել

28 մարտի, 2016  10:52

Ուղեղի կրկնվող ցնցումները կարող են տկարամտության պատճառ դառնալ, պարզել են Նոր Զելանդիայի Massey University համալսարանի գիտնականները: Տկարամտությամբ տառապողների գրեթե 75 տոկոսը մինչ այդ գլխի վնասվածքներ է ստացել:

Գիտությունը առայսօր չի կարողանում պատասխանել այն հարցին, թե ինչն է այսպես կոչված ծերունական թուլամտության պատճառը: Կան ամենատարբեր վարկածներ ու բացատրություններ՝ վատ ժառանգականությունից սկսած մինչեւ մակաբույծներ ու սխալ կենսակերպ: Նորզելանդացի գիտնականներն ապացուցել են, որ այս ծանրագույն ու առայժմ անբուժելի հիվանդության պատճառներից կարող են լինել ուղեղի կրկնվող ցնցումները: Պարզվել է, որ տկարամտության զոհերի 75 տոկոսի մոտ մինչ այդ գլխի վնասվածքներ են եղել:

Որոշ ժամանակ առաջ Հոլիվուդի աստղ դերասան Ուիլ Սմիթը նկարահանվել էր «Ուղեղի ցնցում» ֆիլմում, որը պատմում էր այդ վնասվածքներով պայմանավորված տկարամտության տարատեսակի մասին: Հիվանդության այդ տարատեսակը կոչվում է խրոնիկ տրավմատիկ էնցեֆալոպատիա: Բայց հիմա գիտնականները պարզել են, որ նույնիսկ գլխի բազմաթիվ չափավոր վնասվածքները կարող են ծերունական թուլամտություն առաջացնել: Այդ վնասվածքների երկարատեւ ազդեցությունը նույնքան վտանգավոր է, որքան գլխի ծանր վնասվածքի եզակի դեպքը:

Այս հայտնագործությունը հատկապես կարեւոր է այն բանավեճի համատեքստում, որը ծավալվել է դպրոցական ֆիզկուլտուրայի դասերի ժամանակ կոնտակտային մարզաձեւեր՝ ասենք ֆուտբոլ կամ ռեգբի խաղալու շուրջ: Շատերը դեմ են այդ պրակտիկային, քանի որ այդ խաղերի ժամանակ երեխաները բազմաթիվ վնասվածքներ են ստանում գլխի հատվածում: Հաճախ այդ խաղերը ուղեղի ցնցումների պատճառ են դառնում, իսկ դրանց երկարաժամկետ հետեւանքները դեռ ամբողջովին ուսումնասիրված ու պարզված չեն:

 

 

Ուղեղի ցնցումները կարող են տկարամտություն առաջացնել

Պարզվել է, որ տկարամտության զոհերի 75 տոկոսի մոտ մինչ այդ գլխի վնասվածքներ են եղել...

Ուղեղի կրկնվող ցնցումները կարող են տկարամտության պատճառ դառնալ, պարզել են Նոր Զելանդիայի Massey University համալսարանի գիտնականները: Տկարամտությամբ տառապողների գրեթե 75 տոկոսը մինչ այդ գլխի վնասվածքներ է ստացել:

Գիտությունը առայսօր չի կարողանում պատասխանել այն հարցին, թե ինչն է այսպես կոչված ծերունական թուլամտության պատճառը: Կան ամենատարբեր վարկածներ ու բացատրություններ՝ վատ ժառանգականությունից սկսած մինչեւ մակաբույծներ ու սխալ կենսակերպ: Նորզելանդացի գիտնականներն ապացուցել են, որ այս ծանրագույն ու առայժմ անբուժելի հիվանդության պատճառներից կարող են լինել ուղեղի կրկնվող ցնցումները: Պարզվել է, որ տկարամտության զոհերի 75 տոկոսի մոտ մինչ այդ գլխի վնասվածքներ են եղել:

Որոշ ժամանակ առաջ Հոլիվուդի աստղ դերասան Ուիլ Սմիթը նկարահանվել էր «Ուղեղի ցնցում» ֆիլմում, որը պատմում էր այդ վնասվածքներով պայմանավորված տկարամտության տարատեսակի մասին: Հիվանդության այդ տարատեսակը կոչվում է խրոնիկ տրավմատիկ էնցեֆալոպատիա: Բայց հիմա գիտնականները պարզել են, որ նույնիսկ գլխի բազմաթիվ չափավոր NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է