Օբաման, Էբոլա վիրուսի դեմ պայքարի նպատակով, 3 հազար զինվորականների կուղարկի Աֆրիկա

10:27   16 սեպտեմբերի, 2014

Միացյալ Նահանգների իշխանությունները, Էբոլա վիրուսի դեմ պայքարի շրջանակում բժշկական կենտրոնների կազմակերպման նպատակով, ավելի քան 3 հազար զինվորականների կուղարկեն Արեւմտյան Աֆրիկայի երկրներ:

Միջոցառումը լայնածավալ առողջապահական ծրագրի կազմակերպման, այդ թվում՝ յուրաքանչյուր շաբաթ ոլորտը ներկայացնող 500 աշխատակիցների հատուկ ուսուցման եւ տարածաշրջանում 100 տեղանոց 17 բժշկական հաստատությունների կազմակերպման նպատակ է հետապնդում: Բացի այդ, բանականայինները, ԱՄՆ կառավարության անդամների եւ նրանց միջազգային գործընկերների կողմից իրականցվող աշխատանքների համակարգման նպատակով, Լիբերիայում գլխավոր կոորդինացիոն կենտրոն հիմնելու հանձնարարություն են ստացել:

Reuters գործակալության հաղորդմամբ, վերը հիշատակվածի մասին ԱՄՆ Նախագահ Բարաք Օբաման մի փոքր ավելի ուշ՝ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման դաշնային գրասենյակի՝ Ատլանտային գտնվող կենտրոնակայանում է պաշտոնական հայտարարությամբ հանդես գալու: Բացի այդ, նախագահը մտադիր է ամերիկյան առողջապահության ոլորտի պատասխանատուների հետ հանդիպումներ ունենալ:

Մի փոքր ավելի վաղ ԱՄՆ իշխանությունների՝ Արեւմտյան Աֆրիկայի մի շարք երկրներում մոլեգնող վիրուսի հարցով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի արտակարգ նիստ հրավիրելու մտադրության մասին էին լուրեր ստացվել: ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Սամանթա Փաուերի նախաձեռնությամբ նշանակված նիստն, ամենայն հավանականությամբ, սեպտեմբերի 18-ին տեղի կունենա:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից ստացված տվյալների համաձայն, Էբոլա հեմոռագիկ տենդի զոհերի թիվը 2,4 հազարի է հասել:



© NEWS.am Medicine