Ամերիկայի Միացյալ Նահանգները Արեւմտյան Աֆրիկայում մոլեգնող Էբոլա տենդի համաճարակի կապակցությամբ ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի արտակարգ խորհրդակցություն են հրավիրում։
Associated Press գործակալության աղբյուրի տեղեկությամբ, ՄԱԿ–ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Սամանտա Փաուէրը նիստը նշանակել է սեպտեմբերի 18–ին։ Կոնկրետ ինչ հարցեր են քննարկվելու նիստի ժամանակ, դեռ հայտնի չէ։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) վերջին հաղորդման համաձայն, Էբոլա հեմոռագիկ տենդի զոհերի թիվը 2,4 հազար է կազմում, վարակվածներինը՝ ավելի քան 4,7 հազար: Կազմակերպության գնահատմամբ, համաճարակը շարունակում է Արեւմտյան Աֆրիկայի մի շարք երկրներում շեշտակի աճ գրանցել:
Առայժմ մահացու վտանգավոր հիվանդությամբ վարակման դեպքեր Լիբերիայում, Սիերա-Լեոնեում, Գվինեայում, Նիգերիայում, Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետությունում եւ Սենեգալում են գրանցվել: Տենդի մահացության մակարդակը 53 տոկոս է կազմում:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր