Գեղարքունիքի մարզի առողջապահության ոլորտի պետական ոչ առևտրային կազմակերպությունները կվերազինվեն ժամանակակից սարքավորումներով։ Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության նոյեմբերի 26-ի նիստում։
Մարզի բժշկական հաստատությունների արդիականացման նպատակով հայտարարվել են մրցույթներ և ստորագրվել սարքավորումների ձեռքբերման պայմանագրեր։ Ստորագրված պայմանագրերի ընդհանուր արժեքը կազմում է 79,5 մլն դրամ (220 հազար դոլար՝ խմբ.)։










