Իլոն Մասկի հիմնադրած Neuralink նյարդատեխնոլոգիական ընկերությունը ԱՄՆ կարգավորող մարմնից թույլտվություն է ստացել կլինիկական փորձարկումներ անցկացնելու համար։ Փորձարկվող տեխնոլոգիան կաթվածահար մարդկանց թույլ է տալիս մտքի ուժով կառավարել համակարգիչը։
«ԱՄՆ Սննդի և դեղերի վարչությունը հավանություն է տվել LINK-ի՝ իմպլանտացվող ուղեղ-համակարգիչ ինտերֆեյսի առաջին առանցքային կլինիկական փորձարկման մեկնարկին»,– հայտնել է ընկերությունը X սոցիալական ցանցում։
Ընկերության փոխանցմամբ՝ փորձարկման 30 մասնակիցների հետ հաջող աշխատանքը թույլ է տվել վաղ հետազոտություններից անցնել կլինիկական գնահատման ավելի առաջադեմ փուլին։
Ավելի վաղ Neuralink-ը հայտնել էր, որ մշակել է իմպլանտ, որը վիրաբույժ-ռոբոտը տեղադրում է գլխուղեղի կեղևի շարժողական գոտում։ Իմպլանտի՝ մարդու մազից բարակ էլեկտրոդները գրանցում են շարժում սկսելու մտադրության պահին ակտիվացող նեյրոնների ազդանշանները։ Իմպլանտն այդ ազդանշաններն անլար կապով փոխանցում է համակարգչային հավելվածին՝ թույլ տալով մարդուն համակարգիչը կառավարել «մտքի ուժով»։










