Կարիբյան ծովում նավարկության ընթացքում Caribbean Princess զբոսանավում 268 մարդ վարակվել է նորովիրուսով։ Այս մասին նշվել է ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների կայքում հրապարակված հայտարարության մեջ։

Վարակի հիմնական ախտանշաններն են եղել փսխումն ու փորլուծությունը։ Նավում ընդհանուր առմամբ եղել են 2 936 ուղևոր և անձնակազմի 1 132 անդամ։

Միջադեպի ֆոնին նավի անձնակազմն ուժեղացրել է մաքրման և ախտահանման միջոցառումները՝ համաձայն հիվանդությունների բռնկումների կանխարգելման և դրանց արձագանքման ծրագրի։ Նավարկությունը տեղի է ունեցել նոյեմբերի 11-23-ը։ Ճամփորդության ավարտից հետո զբոսանավը վերադարձել է Ֆլորիդա։

Caribbean Princess-ում այս տարվա մայիսին արդեն նորովիրուսի բռնկում էր տեղի ունեցել։ Այն ժամանակ տուժել էր զբոսանավի ավելի քան 100 ուղևոր. նավի 3,1 հազար ուղևորներից հիվանդացել էր 102-ը։ Բացի այդ, վիրուսով վարակվելու գանգատներ էր ներկայացրել անձնակազմի 13 անդամ։ Բժիշկները բոլոր հիվանդների մոտ արձանագրել էին փսխում և փորլուծություն։

2026 թվականի մայիսի սկզբին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնել էր նիդեռլանդական MV Hondius զբոսանավում հանտավիրուսի բռնկման մասին։ Նավն Արգենտինայի Ուշուայա նավահանգստից ուղևորվում էր Կաբո Վերդե։ Այս պահի դրությամբ հաստատվել է մահվան երեք դեպք (Նիդեռլանդներից ամուսնական զույգ և Գերմանիայի մի քաղաքացուհի)։