Ի՞նչ է քրոնիկ միելոլեյկոզը եւ ինչպե՞ս է այն ախտորոշվում

19:38   2 հոկտեմբերի, 2014

Քրոնիկ միելոլեյկոզը արյան չարորակ ուռուցքային հիվանդություն է, որը հիմնականում մեծահասակների մոտ է հանդիպում: Այս մասին պատմել է Արյունաբանական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Սմբատ Դաղբաշյանը։

Հիվանդացության մակարդակը 100 000 բնակչի դիմաց մոտ 1-1.5 դեպք է կազմում; Հայաստանում այս պահին 178 հիվանդ է բուժում ստանում, եւ ամեն տարի մոտ 30 նոր հիվանդ է հայտնաբերվում։

Պատճառը

Հիվանդության պատճառը հիմնականում մարդու 9-րդ եւ 22-րդ քրոմոսոմների որոշակի փոփոխություններն են. դրանց հետեւանքով առաջանում է մի «քիմերային» գեն, որի պատճառով սինթեզվում է սպիտակուց, որը նպաստում է լեյկոցիտների արագ եւ անկանոն զարգացմանը:

Լեյկոցիտների քանակը հիվանդի արյան մեջ սկսում է աճել, իսկ փայծաղը սովորաբար մեծանում է։ Սակայն հաճախ հիվանդությունը որեւէ ախտանիշ չի ունենում եւ հայտնաբերվում է, օրինակ, արյան ընդհանուր հետազոտության ժամանակ։

Ռիսկի գործոնները

Ինչպես NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նշել է Սմբատ Դաղբաշյանը, քրոնիկ միելոլեյկոզի եւ բոլոր այլ ուռուցքային հիվանդությունների ռիսկի գործոնները համընկնում են։

Նախկինում մենք անդրադարձել էինք քաղցկեղների ռիսկի գործոններին. կարող եք ծանոթանալ դրանց այստեղ։

Ախտորոշումը

Արյունաբանական կենտրոնի մեծահասակների թիվ 2 բաժանմունքի բժիշկ-արյունաբան Կարեն Մելիքսեթյանը NEWS.am Medicine-ի թղթակցին պատմել է այն մասին, որ այս պահին Հայաստանում քրոնիկ միելոլեյկոզի ախտորոշման մի քանի տարբերակ է գործում.

Քրոնիկ միելոլեյկոզի բուժման մասին կարդացեք NEWS.am Medicine-ի հաջորդ նյութերում։



© NEWS.am Medicine