• Latest news

Քաղցկեղային հիվանդություններ. ռիսկի հիմնական գործոնները

21 մայիսի, 2014  18:11

Քաղցկեղային հիվանդությունների թիվը աճում է ամբողջ աշխարհում։ Հայաստանը, դժբախտաբար, նույնպես ետ չի մնում համաշխարհային այս տենդենցներից. 2013թ-ին մեզ մոտ գրացվել է քաղցկեղի 7970 դեպք, ինչը 566-ով ավելի է, քան 2008թ-ին։

Իսկ ինչու՞ են առաջանում քաղցկեղային հիվանդությունները։ Ո՞վ է ավելի հակված դրանց։ NEWS.am Medicine-ի թղթակիցը քացղկեղի առաջացման վտանգների մասին զրուցել է ԱՄՆ-ից եւ Հնդկաստանից ժամանած մասնագետների հետ։ Ահա նրանց պատասխանները.

1. Ծխելը

Ամերիկացի ուռուցքաբան Միկլոս Սայմոնը (Miklos Simon) NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրուցելիս ասաց, որ քաղցկեղային հիվանդությունների առաջացման պատճառներից մեկը ծխելն է։ Ծխախոտի ծուխը մեծացնում է քաղցկեղի առաջացման հավանականությունը ոչ միայն թոքերում, այլեւ մյուս օրգաններում նույնպես։

Ըստ Միկլոս Սայմոնի՝ իրենց հետազոտությունները թույլ են տվել ուսումնասիրել ծխելու եւ թոքերի քաղցկեղի միջեւ առկա կապը. ծխողների թվի ավելացման զուգահեռ մեծացել է նաեւ այս տեսակի քացղկեղի առաջացման հաճախականությունը։

 «Ես նկատել եմ, որ այստեղ՝ Հայաստանում, ծխելը ավելի տարածված է, քան աշխարհի այլ երկրներում»,-ասել է ուռուցքաբանը։

Հիշեցնենք, որ Հայաստանում ամեն չորրորդ քացղկեղով հիվանդը տառապում է հենց թոքերի քացղկեղով։

2. Սննդակարգ

Սխալ սնունդը եւ մեծ քանակությամբ պահածոյացված մթերքներ ուտելը նույնպես մեծացնում են քաղցկեղային հիվանդությունների վտանգը, կարծում է ուռուցքաբան Միկլոս Սայմոնը։ Նրա խոսքով Ճապոնիայում բավականին տարածված է ստամոքսի քաղցկեղը, քանի որ այնտեղ կոնսերվանտներով հարուստ սնունդը բավականին ընդունված է։

Միկլոս Սայմոնի կարծիքով շատ կարեւոր է մարդկանց սովորեցնել ճիշտ ուտել եւ նախապատվությունը տալ առողջ սննդին։

3. Ճարպակալում

Շատ մասնագետներ կարծում են, որ ճարպակալումը, պասիվ ապրելակերպը եւ ֆիզիկական վարժությունների պակասը նույնպես մեծացնում են քաղցկեղային հիվանդությունների առաջացման վտանգը։

Միկլոս Սայմոնի կարծիքով ճարպակալումը այնքան էլ տարածված չէ Հայաստանում՝ ի տարբերություն այլ երկրների, թեպետ պահածոյացված եւ վերամշակված սննդամթերքը կարող էր եւ ավելի օգտակար լինել այստեղ։

4. Ուշ երեխա ունենալը

Ինչպես NEWS.am Medicine-ի հետ զրույցի ժամանակ նշել էր Ասիական ուռուցքաբանության ինստիտուտի վիրաբույժ Ջհաիրյաշիլ Սավանտը (Dhairyasheel Savant), այն կանանց մոտ, ովքեր ուշ են ծննդաբերում իրենց առաջին երեխային, կրծքագեղձի քաղցկեղի առաջացման հավանականությունը ավելի մեծ է։

5. Գենետիկական հակումը

Ջհաիրյաշիլ Սավանտի խոսքերով գենետիկական հակումը նույնպես մեծ նշանակություն ունի քաղցկեղի առաջացման հարցում, այդ պատճառով մարդիկ, ում ընտանեկան պատմության մեջ գրանցվել են քաղցկեղային հիվանդությունների դեպքեր, պետք է շատ զգուշավոր լինեն։

BRCA1 եւ BRCA2 գեները նույնպես կարեւոր են այս հարցում։ Սովորաբար նրանք ճնշում են ուռուցքների զարգացումը, սակայն այս գեների մուտացիաներով ծնված մարդիկ ավելի հակված են ձեռք բերել որոշակի քաղցկեղային հիվանդույթուններ։

Ամալյա Գաբրիելյան

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել