• Latest news

Տարեցների դանդաղկոտությունը պայմանավորված է կալորիաների մեծ ծախսով. JNeuroscience

1 մայիսի, 2024  14:27

Բոուլդերի (ԱՄՆ) Կոլորադոյի համալսարանի գիտնականները հայտնաբերել են, որ տարեց մարդկանց մկանները շարժվելիս ավելի շատ կալորիա են ծախսում, քան երիտասարդների մկանները։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են The Journal of Neuroscience-ում (JNeuroscience)։

Հետազոտությանը մասնակցել են ավելի քան 80 երիտասարդ (18-35 տարեկան) եւ տարեց (66-87) մարդիկ։ Սկզբում բոլորին տվել են պարզ առաջադրանք՝ էկրանին կուրսորը տեղափոխել նշանակված տեղը։ Փորձարկվողները պետք է օգտագործեին հատուկ ջոյստիկ, որով ավելի դժվար էր (էներգածախսատարության իմաստով) աշխատել։

Գիտնականները հետեւել են մասնակիցների արձագանքի արագությանը փորձի ժամանակ, ինչպես նաեւ գրանցել են այն էներգիայի քանակությունը, որը ծախսվել է առաջադրանքը կատարելիս։ Պարզվել է, որ դրա կարիքը տարեցներն ավելի շատ ունեին ջոյստիկն օգտագործելիս, քան երիտասարդները։

Հետազոտության երկրորդ փուլում փորձարկվողներին հայտնել են, որ նրանք պարգեւատրություն կստանան, եթե բարելավեն իրենց հմտությունները։ Արդյունքում՝ երկու խմբերն սկսել են կուրսորը 5 տոկոսով ավելի արագ կառավարել։ Սակայն այդ արդյունքը ստացվել է ի հաշիվ այն բանի, որ երիտասարդներն ավելի արագ են շարժել ձեռքերը, իսկ տարեցները սկսել են ավելի արագ արձագանքել։ Բանն այն է, որ վերջինները դեպի նպատակ տանող ուղին մի փոքր ավելի շուտ են սկսել։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է