• Latest news

Գիտնականները պարզել են, թե ինչպես են երազներն ազդում հիշողության եւ հույզերի վրա

15 մայիսի, 2024  01:39

Երազներով լեցուն գիշերը կարող է օգնել մոռանալ առօրեականության մասին եւ ավելի լավ ընկալել արտակարգ իրավիճակները, նշվել է նոր հետազոտությունում, որն իրականացրել են Իրվայնի Կալիֆոռնիական համալսարանում։ Հետազոտողների նոր աշխատանքում ուսումնասիրվել է, թե ինչպես են երազների մասին հիշողությունը եւ տրամադրությունն ազդում հիշողության կենտրոնացման եւ հույզերի կարգավորման վրա հաջորդ օրը։

Հետազոտության արդյունքները հրապարակվել են Scientific Reports ամսագրում։

«Մենք հայտնաբերել ենք, որ այն մարդիկ, ովքեր պատմում են երազների մասին, ավելի լավ են կառավարում հուզական հիշողությունները, ինչը վկայում է այն մասին, որ երազներն օգնում են մեզ հաղթահարել հուզական ապրումները»,- ասել է հետազոտության հեղինակ, Իրվայնի Կալիֆոռնիական համալսարանի կոգնիտիվ գիտությունների պրոֆեսոր եւ լաբորատորիայի վարիչ Սառա Մեդնիկը։

Հետազոտության առաջատար հեղինակ Ցզին Չժանն (նույն համալսարանում ստացել է դոկտորի աստիճան կոգնիտիվ գիտությունների գծով) իր հերթին 2023թ. նշել է. «Մեր աշխատանքը հուզական հիշողության մշակման գործում երազների ակտիվ մասնակցության առաջին էմպիրիկ հաստատումն է եւ ենթադրում է, որ երազը հուզական ապրումից հետո կարող է օգնել ավելի լավ զգալ մեզ առավոտյան»։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել