• Latest news

Կառավարությունն ընդլայնեց պետության աջակցությամբ ԱՄԲ-ից օգտվող կանանց շրջանակը. Արցախցի կանայք եւս կարող են օգտվել

25 հուլիսի, 2024  11:35

Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 25-ի նիստում որոշում կայացրեց, որով առաջարկվում է ընդլայնել վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով բուժօգնության իրավունքից օգտվելու իրավունք ունեցող քաղաքացիների շրջանակը:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշեց, որ այս որոշմամբ այս փաթեթից օգտվող երկու տարի և ավելի անպտղություն ունեցող անզավակ կանանց տարիքային շեմը 36-ից բարձրացվում է մինչև 40 տարեկանը ներառյալ:

«Բացի դրանից ընդլայնվում է նաեւ երկրորդային անպտղություն ունեցող մեր շահառուների  շրջանակը, եւ եթե նախկինում սահմանվում էր, որ միայն սահմանամերձ բնակավայրերի բնակիչներն իրավունք ունեին օգտվելու այս հնարավորությունից, հիմա այս սահմանափակումը դուրս է գալիս, բոլորը կարող են օգտվել:

Միաժամանակ կարգավորվել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների բուժօգնության տրամադրման կարգը: Մինչեւ օրս էլ նրանք օգտվում էին այս ծրագրից, բայց անհատական հրամանների շրջանակներում, հիմա արդեն հավասար կերպով ընթացակարգային առումով կօգտվեն այս հնարավորություններից»,-ասաց նախարարը:

Ավանեսյանը նկատեց, որ այս ծրագրից օգտվողների քանակը բավական մեծացել է. «Այս ծրագիրը սկսվել է 2019-ից պիլոտային ձեւով: 2020-ին ընդամենը 49 բալիկ ենք ունեցել, 2021-ին՝ 76, 2022-ին՝ 128, 2023-ին՝ 159, իսկ այս տարվա հունվար-հունիսին արդեն 271 երեխա է ծնվել: Կտրուկ աճ ունենք նաեւ հղիների, ինչը նշանակում է, որ առաջիկյում այս ծնված բալիկների թիվը կմեծանա»,- ասաց առողջապհության նախարարը:

Նշենք, որ այս շրջանակի մեջ են ներառվում ՀՀ քաղաքացի հանդիսացող կամ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված, ժամանակավոր պաշտպանության տակ վերցված, փախստական ճանաչված` 2 տարի և ավելի անպտղություն ունեցող անզավակ կանայք, որոնց տրամադրվում է ծառայությունների ամբողջական փաթեթ:

Նշեռնք, որ  ըստ 2021  ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի և APR group-ի կողմից կատարված` հետազոտությության, անպտղությունը ՀՀ-ում կազմում է 16,8%: Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության սահմանման` անպտղության 15% մակարդակը համարվում է ճգնաժամային և անդրադառնում է ժողովրդագրության, ծնելիության վրա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել