• Latest news

Nature. Գոտևորող որքինի դեմ պատվաստանյութը կարող է 25%-ով նվազեցնել դեմենցիայի հավանականությունը

26 հուլիսի, 2024  16:11

Օքսֆորդի համալսարանի գիտնականները պարզել են, որ գոտևորող որքինի դեմ պատվաստանյութը կարող է 25%-ով նվազեցնել դեմենցիայի զարգացման հավանականությունը։ Ամենայն հավանականությամբ, այս ազդեցությունը պայմանավորված է նրանով, որ պատվաստանյութը նվազեցնում է ուղեղին վնասող բորբոքումն օրգանիզմում: Արդյունքները հրապարակվել են Nature Medicine ամսագրում։

Հետազոտությանը մասնակցել է 65 տարեկան և բարձր ավելի քան 200 հազար հիվանդ։ Իրենց բժշկական գրառումները վերլուծելուց հետո հետազոտողները պարզեցին, որ այն անձինք, որոնք  նախկինում պատվաստվել էին գոտևորող որքինի դեմ, դեմենցիայի զարգացման հավանականությունը պակաս էր  մեկ քառորդով` համեմատած նրանց հետ, ովքեր չէին դիմել  մաշկային հիվանդությունից պաշտպանվելու այս եղանակին:

Գոտևորող որքինը վարակիչ հիվանդություն է, որն առաջանում է ջրծաղիկով հիվանդացած մարդկանց մոտ: Ջրծաղիկից հետո վիրուսը կարող է երկար ժամանակ մնալ օրգանիզմում և հետագայում հանգեցնել որքինի զարգացմանը։ Այն ուղեկցվում է ցավոտ ցանով և կարող է լուրջ հետևանքներ ունենալ հատկապես տարեց մարդկանց մոտ։

Հետազոտողները ենթադրել են, որ որքինի դեմ պատվաստանյութը կարող է նվազեցնել դեմենցիայի վտանգը՝ նվազեցնելով օրգանիզմում առկա բորբոքումը: Քրոնիկ բորբոքումը համարվում է բազմաթիվ հիվանդությունների զարգացմանը նպաստող գործոններից մեկը։

Գիտնականներն ընդգծել են, որ իրենց աշխատանքը ցույց է տալիս որքինի  դեմ պատվաստանյութի կիրառման և ճանաչողական խանգարումների զարգացման ռիսկի նվազեցման միջև առկա կապը։ Ավելի շատ հետազոտություններ են անհրաժեշտ՝ պարզելու համար, թե կոնկրետ ինչ մեխանիզմներ են ընկած բարենպաստ այս ազդեցության հիմքում:



Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել