• Latest news

3 քայլ ճարպակալումը կանխելու համար

2 սեպտեմբերի, 2024  15:20

ՀՀ առողջապահության նախարարությունը հրապարակել է ճարպակալումը կանխելու ուղեցույց։  

ԱՆ–ն նշում է, որ ավելցուկային քաշն ու ճարպակալումն աճում են տարիքին զուգահեռ:

45-69 տարեկանների շրջանում ցուցանիշը 3 անգամ բարձր է այլ տարիքային խմբերի համեմատ:

Ավելցուկային քաշի ու ճարպակալման կանխարգելման համար մեծ նշանակություն ունի սննդամթերքի ճիշտ ընտրությունը. ցանկացած սննդանյութի անբավարար կամ հավելյալ քանակությունը կարող է վատթարացնել մարդու առողջությունը:

Ավելցուկային քաշի ու ճարպակալման կանխարգելման համար ԱՆ–ը խորհուրդ է տալիս.

  • Սահմանափակել ճարպերն ու շաքարը
  • Ուտել ավելի շատ միրգ ու բանջարեղեն
  • Ֆիզիկական ակտիվություն՝ երեխաներ՝ 60 րոպե օրական, մեծահասակներ՝ 150 րոպե շաբաթական

art-image-7543.jpg (670 KB)

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll