• Latest news

Պերիֆերիկ նյարդերի ուլտրաձայնային հետազոտություն. ներկայացնում է «Նաիրի» ԲԿ մասնագետը

25 հուլիսի, 2024  14:18

Պերիֆերիկ նյարդերի ուլտրաձայնային հետազոտությունը սոնոգրաֆիայի ոլորտում համարվում է նորագույն մեթոդ։ «Նաիրի» ԲԿ-ն Հայաստանում առաջիններից մեկն էր, որ առնվազն 6-7 տարի առաջ ներդրեց այս մեթոդն ու սկսեց կիրառել, իսկ 2020 թվականից՝ շատ ավելի ակտիվ։ Հետազոտության իմաստն է տեսնել պերիֆերիկ նյարդային ցողունն ամբողջ երկայնքով։

«Դա առաջին հերթին վիզուալ մեթոդ է։ Ի տարբերություն բոլորին հայտնի նեյրոմիոգրաֆիկ հետազոտության նյարդերի սոնոգրաֆիան տեսնում է նյարդային ցողունը։ Քանի որ նյարդերի ցողունը չունի բացարձակ ուղիղ ընթացք, իսկ սոնոգրաֆիկ հետազոտությունը, լինելով դինամիկ մեթոդ, թույլ է տալիս այդ նյարդը տեսնել ամբողջ երկարությամբ, հստակ տեսնել ախտահարման զոնան, եթե դա վնասվածք է, թե բորբոքում է, թե որոշակի սեղմում է։ Գծանշել, որպեսզի վիրաբույժը կարողանա միջամտություն կատարել անհրաժեշտության դեպքում։ Պետք է նշեմ, որ սոնոֆրագիկ հետազոտության համար անհրաժեշտ են համապատասխան սարքավորումներ՝ նորագույն սարքավորումներ, որոնք առկա են «Նաիրի» ԲԿ-ում, ինչպես նաև բարձր հաճախականությամբ տվիչներ՝ 18 և 24 մեգահերց, որոնցով մենք հետազոտում ենք մաշկը, ենթամաշկը և նյարդերը, նյարդային ցողունները և իրենց ճյուղերը», – ասում է «Նաիրի» ԲԿ բժիշկ ռադիոլոգ, բ․գ․թ Գայանե Այվազյանը։

Նյարդերի սոնոգրաֆիան կատարվում է 3 խումբ ախտաբանական վիճակների դեպքում։ Դա նյարդերի բորբոքային, տրավմատիկ և ուռուցքային ախտահարումներն են։ Ամենատարածվածը բորբոքայինն է՝ նևրիտներն ու նեյրոպաթիաները, որոնք ունեն երկու պատճառ՝ կենտրոնական և պերիֆերիկ։

«Կենտրոնական պատճառների դեպքում, երբ նյարդային ցողունը սեղմվում է միջողային սկավառակի կողմից մենք կատարում ենք մագնիսառեզոնանսային շերտագրում։ Եթե պատճառը պերիֆերիկ է, ապա այստեղ առաջին հերթին կատարվում է սոնոգրաֆիա, որպես շատ արագ, մատչելի և ինֆորմատիվ մեթոդ։ Օրինակ, երբ դաստակի միջնյակ նյարդը սեղմվում է թունելում, լայնական կապանի միջոցով և ունենք պերիֆերիկ նեյրոպատիա տվյալ անհատի ձեռքի շրջանում, մատների թմրածության և ցավի դրսևորմամբ», – ասում է նա։

Երկրորդ մեծ խումբը նյարդերի տրավմատիկ ախտահարումներն են։ Նյարդերի սոնոգրաֆիան լայնորեն կիրառվում է նաև հետվիրահատական շրջանում։ Գայանե Այվազյանի խոսքով՝ հաճախ վիրահատությունից հետո զարգանում են բարդություններ։ Պացիենտը տառապում է ոչ միայն ցավից, այլև նյարդն իր ֆունկցիան բացարձակապես չի կատարում։

«Անգերազանցելի է սոնոգրաֆիայի դերը ամպուտացիաների դեպքում։ +++ Իհարկե, ամպուտացիայից հետո պացիենտն ունենում է ֆանտոմային ցավեր։ Ֆանտոմային ցավը դա բացակա վերջույթի զգացողությունն է։ Շատ կարևոր է, որպեսզի կարողանա բժիշկ սոնոֆրաֆիստը դիֆերենցել․ արդյոք դա ֆանտոմային ցավ է, ուղղակի զգացողություն է բացակա վերջույթից, թե իրոք նյարդն ունի խնդիր։ Քանի որ ծայրատի ձևավորման ժամանակ շատ կարևոր է ձևավորել այնպիսի նյարդային ծայրատ, որտեղ հետագայում չառաջանան որոշակի ուռուցքային և կպումային պրոցեսներ և խոչընդոտեն պրոթեզի կրմանը», – ասում է Գայանե Այվազյանը։

Սոնոգրաֆիկ հետազոտության ենթակա պաթոլոգիաների երրորդ խումբը նյարդային ուռուցքներն են՝ նևրոմաները։ Դրանք բարորակ նորագոյացություններ են՝ նյարդային հյուսվածքի գերաճ։

Նյարդերի սոնոգրաֆիայի պացիենտները կարող են դիմել վերջույթում ցավ, թմրածություն, ծակծկոց, այրոց, տաքի կամ սառի զգացողություն ունենալու դեպքում։

«Սակայն ոչ բոլոր նման գանգատների դեպքում է անհրաժեշտ գալ նյարդերի սոնոգրաֆիայի։ Ավելի գրագետ կլինի, եթե տվյալ պացիենտին զննի նյարդաբանը, փորձի հասկանալ պատճառը կենտրոնական է, թե պերիֆիերիկ և արդյոք իմաստ ունի կատարել նյարդի սոնոգրաֆիա։ Նյարդերի սոնոգրաֆիան հանդիսանում է խիստ օպերատոր կախյալ մեթոդ։ Այսինքն, այստեղ շատ կարևոր է նյարդի հետազոտման տեխնիկայի կիրառումը, որից կախված է մեր պատասխանի որակը», – ասում է ռադիոլոգը։

Նաիրի ԲԿ առանձնանում է ոչ միայն բարձր և որակյալ ախտորոշման մակարդակով, այլ նաև իր տարածքում գործող Ռադիոլոգիայի Հայկական Դպրոցով, որտեղ արդեն մոտ 2 տարի իրականացվում են բազմաթիվ դասընթացներ ռադիոլոգների համար։ Լինելով նյարդերի սոնոգրաֆիայի իրականացման առաջատար կենտրոն «Նաիրի» ԲԿ–ը կարևորում է երիտասարդ մասնագետների կրթելը։


Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է