Ալբերտի համալսարանի (Կանադա) գիտնականները պարզել են, որ զարկերակային ճնշումն իջեցնող դեղերի երեկոյան ընդունումը առավելություններ չունի առավոտյան ընդունման համեմատ։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են European Society of Cardiology-ի (ESC) կայքում։
Գիտնականներին վաղուց հայտնի է, որ զարկերակային ճնշումը սովորաբար փոխվում է ցիրկադային ռիթմերի համապատասխան՝ բարձրակետին հասնելով արթնանալուց հետո եւ իջնելով քնի ժամանակ։ Հիմնական սիրտ-անոթային խնդիրները, ինչպիսին են միոկարդի ինֆարկտը եւ ինսուլտը, մեծ մասամբ կապված են գիշերը ճնշման բարձրացման հետ։ Հետազոտողները նպատակադրվել են պարզել, թե կարող է արդյոք հիպերտոնիայի դեղերի ընդունումը օրվա որոշակի ժամի բարձրացնել դեղերի արդյունավետությունը եւ պահպանել առողջությունը։
Դրա համար նրանք ուսումնասիրել են առաջնային բժշկա-սանիտարական օգնության պացիենտների տվյալները, որոնց նշանակվել է գոնե մեկ հակահիպերտենզիվ դեղամիջոց։ Հետազոտությանը մասնակցել է 3 357 չափահաս կամավոր, որոնց միջին տարիքը 67-ն է եղել։ Լրացուցիչ փորձին ներգրավել են տեղեկություն 776 այլ փորձարկվողների մասին։
Մասնակիցներին բաժանել են երկու խմբի դեղերի երեկոյան եւ առավոտյան ընդունման համար։ Դրանից հետո սկսվել է կամավորների սիրտ-անոթային առողջության վիճակի դիտարկումը։ Ադյունքները ցույց են տվել, որ դեղերի ընդունումը երեկոյան կլինիկական առավելություններ չի ցուցադրել։ Գիտնականներն ավելացրել են, որ երկու խմբերի միջեւ էական տարբերություն չի եղել հոսպիտալացումների հաճախակիության, սիրտ-անոթային խնդիրների, բուժման արդյունավետության եւ արդյունքների հարցում։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day