• Latest news

Գիտնականները հայտնաբերել են ստեղծագործական մտածողության համար պատասխանատու ուղեղի ցանց

20 հուլիսի, 2024  23:15

Ստեղծագործական միտքը մարդկության բնորոշ հատկանիշն է, բայց դա երևութական, գրեթե պարադոքսալ ընդունալություն է, որն անսպասելիորեն դրսևորվում է, երբ այն չեն էլ փնտրում:

Իսկ կրեատիվ մտածողության նյարդաբանական աղբյուրը՝ այն, ինչ տեղի է ունենում մեր ուղեղում, երբ մտածում ենք ոչ ստանդարտ ձևով, նույնպես անորսալի է:

Սակայն Բեյլորի բժշկության քոլեջում տեղակայված հետազոտական ​​թիմը, որը ղեկավարում է Յուտայի ​​համալսարանի առողջապահական գծով գիտնականը, օգտագործել է ուղեղի պատկերման ճշգրիտ տեխնիկա՝ ցույց տալու համար՝ ինչպես են ուղեղի տարբեր մասեր ներդաշնակ գործում ՝ ստեղծագործական մտածողությունը գեներացնելու համար: Հետազոտոթության արդյունքները հրապարակվել են Brain բժշկագիտական հանդեսում։

Նոր բացահայտումներն արդյունքում կարող են հանգեցնել այնպիսի միջամտությունների, որոնք խթանում են ստեղծագործական մտածողությունը կամ օգնում հոգեկան հիվանդությունից տառապող մարդկանց, որոնց խանգարում են ուղեղի այս հատվածների գործունեությունը:

Ըստ գիտնականների՝ բարձրագույն ճանաչողական գործընթացները, ինչպիսին է կրեատիվությունը, առանձնապես դժվար է հետազոտել:

«Ի տարբերություն շարժողական գործառույթների կամ տեսողության, դրանք կախված չեն ուղեղի մեկ որոշակի հատվածից», - ասում է բժշկական գիտությունների դոկտոր, Սպենսեր Ֆոքս Էքլսի անվան բժշկության դպրոցի նյարդավիրաբուժության ամբիոնի դոցենտ, հոդվածի ավագ հեղինակ Բեն Շոֆթին: «Մենք չունենք ուղեղի կեղև, որը պատասխանատու է կրեատիվության համար»:

Բայց կան ապացույցներ, որ կրեատիվությունն ուղեղի հատուկ գործառույթ է: Կաթվածի հետևանքով առաջացած ուղեղի տեղայնացված վնասվածքը կարող է հանգեցնել ստեղծագործական՝ ինչպես դրական, այնպես էլ բացասական փոփոխությունների: Այս հայտնագործությունը հուշում է, որ կրեատիվության նյարդաբանական հիմքի սահմանները կարող են փոքրանալ:

Շաֆթին կասկածում էր, որ ստեղծագործական մտածողությունը կարող է մեծապես կախված լինել ուղեղի այն հատվածներից, որոնք միաժամանակ ակտիվանում են մեդիտացիայի, արթմնի անուրջների և ներքաշխարհին ուղղված մտածողության այլ տեսակների դրսևորման  ընթացքում:

Ուղեղի բջիջների այս ցանցը կոչվում է լռելյայն ռեժիմի ցանց (DMN), որն այդպես է անվանվել, քանի որ այն առնչվում է հատուկ մտավոր առաջադրանքների բացակայության դեպքում ի հայտ եկած «ստանդարտ» մտածողության օրինաչափություններին:

«Ի տարբերություն գործառույթների մեծ մասի,, որով օժտված է մեր ուղեղը, այս գործառույթը նպատակաուղղված չէ», - ասում է Շոֆթին,- դա, ըստ էության, գիտակցության մեր ինքնաբուխ հոսքին նեցուկ լինող մշտատև գործող ցանց է»:

Ցանցը բաշխված է ուղեղի բազմաթիվ հատվածներում՝ դժվարացնելով իրական ժամանակում դրա գործունեությանը հետևելու խնդիրը: Հետազոտողները ստիպված են եղել ուղեղի գործունեության պատկերավորման առաջադեմ եղանակ կիրառել՝ հասկանալու համար՝ ինչ է տեղի ունենում յուրաքանչյուր որոշակի պահի ստեղծագործական մտածողության ընթացքում:

Ռազմավարության մեջ, որն առավել հաճախ օգտագործվում է ծանր էպիլեպսիայով հիվանդների շրջանում՝ նոպաների տեղայնացումը հստակեցնելու համար, ուղեղում տեղադրվում են փոքրիկ էլեկտրոդներ՝ ուղեղի բազմաթիվ հատվածների էլեկտրական ակտիվությունը ճշգրիտ կերպով վերահսկելու նպատակով:

Հետազոտության մասնակիցներն արդեն ենթարկվել էին նման տեսակի բռնկումների մոնիտորինգի, ինչը նշանակում էր, որ հետազոտական ​​թիմը կարող էր նաև օգտագործել էլեկտրոդներ՝ ստեղծագործական մտածողության ընթացքում ուղեղի ակտիվությունը չափելու համար: Սա ստեղծարարության նեյրոնային հիմքի շատ ավելի հանգամանալից պատկեր կազմելու հնարավորություն է տվել, քան գիտնականները կարողացել են ստանալ ավելի վաղ արված հետազոտությունների ժամանակ:

Գիտնականները նկատել են, որ ստեղծագործական մտածողության առաջադրանքի ժամանակ, որի ընթացքում մասնակիցներին առաջարկվել է թվարկել առօրյա առարկաների, մասնավորապես՝ աթոռի կամ բաժակի նոր կիրառությունները, լռելյայն ռեժիմի ցանցն (DMN) առաջինն է ակտիվություն դրսևորել: Այնուհետև նրա գործունեությունը սինխրոնիզացվում է ուղեղի այլ ոլորտների հետ, այդ թվում՝ բարդ խնդիրների լուծման և որոշումների ընդունման առումով: Ըստ Շոֆթիի՝ դա նշանակում է, որ ստեղծագործական գաղափարները ծագում են լռելյայն ռեժիմի ցանցում, նախքան դրանք կգնահատեն այլ ոլորտները: Ավելին, հետազոտողները կարողացել են ցույց տալ, որ լռելյայն ռեժիմի որոշ հատվածեր անհրաժեշտ են հատկապես ստեղծագործական մտածողության համար։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել