• Latest news

ԱՄՆ-ում առնվազն 2 մարդ մահացել է՝ վարակվելով լիստերիաներով. մոտ 30 հոգի հայտնվել է հիվանդանոցում

20 հուլիսի, 2024  15:33

Առնվազն երկու մարդ մահացել եւ ավելի քան 20 հոգի հոսպիտալացվել է սննդային թունավորման հետեւանքով, որն առաջացել է լիստերիաներից՝ կապված մթերային խանութների կտրատված մսի օգտագործման հետ, տեղեկացրել է АР-ը՝ հղում կատարելով առողջապահության դաշնային մարմիններին։

Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնների տվյալներով՝ առնվազն 28 մարդ տասներկու նահանգներում հիվանդացել է, բայց ամենից շատ՝ յոթ հոգի, Նյու Յորքում։ Նմուշները վերցվել են մայիսի 9-ից հուլիսի 5-ը, եւ ներկա պահին բոլոր վարակվածները հոսպիտալացված են։

Հիվանդացածներից շատերը տեղեկացրել են, որ մթերային խանութներում կտրատված միս են կերել։ Առայժմ տեղեկություն չկա այն մասին, որ մարդիկ հիվանդացել են փաթեթավորված դելիկատեսային մսից, տեղեկացրել են վերոնշյալ կենտրոններում։ Պաշտոնյաների խոսքով՝ ամենից հաճախ մարդիկ կերել են կտրատված հնդկահավի միս, լյարդաթոքի երշիկ եւ ապխտած միս։

Լիստերիաների վարակները սովորաբար առաջ են բերում տենդ, մկանացավեր եւ հոգնածություն, ինչպես նաեւ կարող են հանգեցնել պարանոցի ռիգիդության, գիտակցության մթագնման, հավասարակշռության կորստի եւ ցնցումների։ Ախտանշանները կարող են ի հայտ գալ ինչպես արագ, այնպես էլ վարակված սննդի օգտագործումից 10 շաբաթ հետո։ Վարակները հատկապես վտանգավոր են 65-ից բարձր տարիքի, թույլ իմունիտետ ունեցող մարդկանց եւ հղիների համար, որոնք կարող են վիժել։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է